23:14 07.06.2024
Բուդապեշտի համալսարանի հունգարացի էթոլոգները պարզել են, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ եղանակով վարժեցնել շներին:
Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։
«Տանը գտնվող շների համար բնական և սովորական է սովորել էմոցիոնալ առումով լիցքավորված սոցիալական իրավիճակներում՝ կա՛մ իրենց տերերից, կա՛մ վարժեցնողներից: Այնուամենայնիվ, այս գործընթացի մասին մեր գիտելիքները դեռ հիմնականում հիմնված են մարդկանց և լաբորատոր կրծողների վրա կատարված ուսումնասիրությունների վրա: Մեր նպատակն էր ուսումնասիրել այս երևույթը շների մոտ» – բացատրել է գլխավոր հեղինակ Վիվիեն Ռայխերը:
Փորձի ընթացքում թիմը փորձարկել է շներին վարժեցնելու երկու մոտեցում: Առաջինի դեպքում ընտանի կենդանին պարգևատրվել է համեղ ուտելիքով, գովասանքով, և չի նախատվել սխալների համար: Երկրորդի դեպքում շներին չեն գովաբանում կամ շոյել, այլ միայն հյուրասիրել են առաջադրանքները ճիշտ կատարելիս և նախատել ոչ ճիշտ պահվածքի համար: Մարզումներից հետո կենդանիներին քնելու են ուղարկել լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվել է նրանց ուղեղի ակտիվությունը՝ օգտագործելով էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (EEG): Այն հնարավորություն է տվել գնահատել հիշողությունը, և թե ինչպես է կենդանին պահպանում նոր տեղեկությունները: Արդյունքները ցույց են տվել, որ մարզումների երկրորդ տեսակն ավելի մեծ սթրես է առաջացրել ընտանի կենդանիների մոտ։ Նրանք ձգտել են մոտ մնալ իրենց տերերին և ավելի երկար են քնել։ Իսկ այն դեպքում, երբ շներին գովել են և շոյել, նրանք նոր բաներ են սովորոել և, միաժամանակ, ավելի քիչ են հոգնել և ավելի քիչ են սթրեսի ենթարկվել:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...