08:22 08.06.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության ծրագրով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային համակարգող գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Բարձր գնահատելով քաղաքային կառավարումն ավելի արդյունավետ ու մասնակցային դարձնելու համատեղ ջանքերը՝ փոխքաղաքապետը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում Երևանը հասցրել է մշակել և լավագույնս իրականացնել մեկամյա գործողությունների ծրագիր` նպաստելով քաղաքային իշխանության հաշվետվողականության, գործունեության թափանցիկության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
«Առաջիկայում ևս Երևանը նախատեսում է շարունակել ակտիվ ներգրավվածությունը բաց կառավարման օրակարգի ձևավորմանը` մշակելով արդեն առավել հավակնոտ հանձնառություններով քառամյա գործողությունների ծրագիր»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում առավել մանրամասն ներկայացնելով նոր ծրագիրը՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական թվայնացում: Այս առումով Երևանն աշխատանքներ է տանում Համաշխարհային բանկի գործընկերների հետ:
Քաղաքապետարանը մեկնարկում է նաև «Մասնակցային որոշումների կայացում» նախաձեռնությունը, ինչի նպատակը մասնակցային ծրագրահեն բյուջետավորումն է լինելու: Այս նախաձեռնության ապագա զարգացումը Երևանը տեսնում է Citizen Lab-ի ներդրմամբ: Նախատեսվում է նաև համայնք-քաղաքացիական հասարակություն երկխոսության ամրապնդմանը միտված համակարգային գործիքակազմի ներդրում:
Լևոն Հովհաննիսյանը կարևոր է համարել նաև վերջերս արդիականացված «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի գործարկումը, որը նոր հնարավորություններ է ընձեռում հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում առավել շատ քաղաքացիների ներգրավելու և մասնակցային որոշումներ կայացնելու գործընթացը զարգացնելու տեսակետից:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծրագիրը ներկայացնելու համար՝ «Բաց կառավարման գործընկերության» ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են շարունակել աջակցությունը Երևանին՝ վստահ լինելով, որ քաղաքը տարեցտարի կգրանցի նոր հաջողություններ:
««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն կարևոր երկխոսություն է ստեղծում շահագրգիռ կողմերի միջև, այլև ապահովում նախաձեռնության անդամ երկրների հետ տարածաշրջանային խնդիրները վերհանելու և քննարկելու գործընթաց: Մեզ համար ոգևորիչ էր նաև, որ նախորդ տարի գլխավոր գագաթնաժողովին Երևանը ճանաչվեց «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխության հաղթող»,-նշել է Բաց կառավարաման արևելյան գործընկերության տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան:
«Երևանն իր գործուն մասնակցությամբ ու հաջողություններով իրապես ոգեշնչում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող տեղական համայնքներին: Վստահ եմ, որ մեր շարունակական գործակցությունը պետք է ընդլայնվի»,- ասել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության ղեկավար Խոսե Մարիա Մարինը:
Կողմերը շարունակելու են գործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նոր արդյունքների հասնելու համոզմունքով:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...