Փրկարար ծառայությունը հիշեցնում է վարքականոնները հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Փրկարար ծառայությունը հիշեցնում է վարքականոնները հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո

16:38 08.06.2024

Ի՞նչ անել մինչև հեղեղումները: ՆԳՆ փրկարար ծառայությունը հիշեցնում է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոնները:

– Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
– Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
– Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
– Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
– Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
– Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
– Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
– Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
– Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
– Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Հեղեղումների ընթացքում

✔️Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և պետք է օգտագործեն միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո: Փորձել կապ հաստատել ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ զանգահարելով 911 հեռախոսահամարով: Փրկարարների ժամանելուն պես, քաղաքացիները պարտավոր են անվերապահորեն կատարել փրկարարների կողից ներկայացված պահանջները, իրենց իսկ անվտանգության ապահովման համար:

✔️ Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, ինչպես նաև զանգելով 911 հեռախոսահամարով՝ տեղեկություն հայտնելով իր գտնվելու վայրի մասին: Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։

✔️Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, քանի որ ջրի հոսանքի դեմ հնարավոր չէ դիմակայել:

Հեղեղումներից հետո

✔️Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։

✔️Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։
Ծորակի խմելու ջուրն օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։

✔️Հեղեղումներից հետո, եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP