18:30 11.06.2024
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է նաեւ ամրագրել դրույթ, ըստ որի` ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում` կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած եւ «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:
Պետական կենսաթոշակ ստանալու պահից «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները եւ լրավճարներն այլեւս չեն հաշվարկվում:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի` հունիսի 11-ի հերթական նիստում:
12:35 15.06.2025
Իրանում հարձակման է ենթարկվել Պաշտպանության նախարարության կենտրոններից մեկըԻրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում մեկ ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Մեկ ժամ առաջ հարձակման ենթարկվեց Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոններից մեկը, և հնարավոր վնասը հիմա գնահատվում է», – նրա խոսքերն է մեջբերում «Նուր Նյուզ» գործակալությունը։ ...
12:12 15.06.2025
Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...
11:51 15.06.2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդԼոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...
11:33 15.06.2025
Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանըԻրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...