19:04 11.06.2024
«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
«Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ ուժերով օրակարգ ձևավորվելու համար:
Նա կարևորել է ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների՝ Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորումը:
Փոխնախարարը կարևորել է նաև շտապօգնության կարողությունների զարգացման, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու մասին օրենքի ամբողջական վերանայումը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու քրեական արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումներին։
«2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների նպատակը քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Մենք ջանքեր ենք ներդնում այս ուղղությամբ անհրաժեշտ նախաձեռնությունները վերջնական տեսքի բերելու համար։ Միաժամանակ, բարձր ենք գնահատում վատ վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունների փաստաթղթավորմանն ուղղված ջանքերը»,-իր խոսքում նշել է Մաքսիմ Լոնգանգեն:
ԵԽ Ոստիկանության և ազատությունից զրկման հարցերով համագործակցության ստորաբաժանման ղեկավար Տանյա Ռակուսիչ-Հաջիչն անդրադարձել է շահագրգիռ պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ծրագրերի շրջանակում համատեղ նվաճումներին և առաջիկա քայլերին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի՝ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։
Ամփոփվել են արդյունքները, անդրադարձ է կատարվել ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովող։ Հաստատվել են Ծրագրերի հաջորդող 7-ամսյա աշխատանքային պլանները։
Համակարգող խորհրդի հանդիպմանը մասնակցում էին նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:45 15.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին14:45 15.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...
14:23 15.06.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՀունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...
14:00 15.06.2025
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներումԹեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...
13:38 15.06.2025
Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆՀունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...
13:24 15.06.2025
Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...
13:08 15.06.2025
ՃՏՊ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին. կա երկու տուժածՀունիսի 15-ին, ժամը 08:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 76-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող […] ...