21:49 12.06.2024
Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը:
Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, սպառազինության և ամբողջ տեխնիկայի դուրսբերման արարողությունը և ցուցադրում են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ստեփանակերտի օդանավակայանի վերևում բարձրացվում Ադրբեջանի պետական դրոշը:
Նշեմ, որ Ստեփանակերտի օդանավակայանում էր տեղակայված ռուս խաղաղապահների շտաբը:
Այստեղ մի քանի հանգամանքի վրա ուշադրությունը սևեռենք. առաջինը գիտեինք, որ խաղաղապահների դուրսբերումը սկսվել էր դեռևս ապրիլի 17-ին, իսկ մի մասը դրանից շուտ էր լքել Արցախը:
Ամենաբարձր մակարդակով որոշում էր կայացվել, որ նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ կսկսեն ռուս խաղաղապահները լքել Արցախը, իսկ մինչ այդ որոշ տեխնիկա, սպառազինություն արդեն տեղափոխվել էր հավանաբար Ուկրաինա, ուր այն ավելի անհրաժեշտ էր և դեռևս մայիսի 15-ին տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողությունը, սակայն պարզվեց դրանից հետո օրեր անց, որ ոչ բոլորն են լքել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը, մի քանի տասնյակ զինվորականներ, հավանաբար սպաներ, այնուամենայնիվ մնացել են տարածքում և այժմ արդեն կարող ենք կռահել, թե ինչու»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞ւ էր ռուսների համար այդքան կարևոր «մի ոտքի տեղ պահպանել» Արցախի տարածքում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...