13:15 31.03.2018
Սպասվում է, որ հոկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 5000 հրավիրյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով՝ արդեն այսօր հյուրանոցային բոլոր համարները ցուցակագրված են և բացի Երևանից հաշվի են առել նաև Ծաղկաձորը և Աղվերանը, քանի որ շատ մեծ երկրներում մեկ ժամվա կամ քառասուն րոպեի ճանապարհը խնդիր չէ:
«Մենք պատրաստ ենք ընդունելու մեր հյուրերին: Մեր դերը, որպես զբոսաշրջության պետական կոմիտե, հյուրերի ժամանցն ապահովելն է: Շատ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր ենք գծել: Առավոտյան և երեկոյան օրը երկու անգամ հրապարակից շարժվելու են ավտոբուսներ մի քանի ուղղություններով»,- նշեց Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա ավելի քան 500 հյուրանոցային օբյեկտներ, որոնց մոտ 40%-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 60%-ը մարզերում: Կոմիտեի նախագահը, որ մասնակցում էր նաև Երևանի կենտրոնում գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, նկատեց, թե այս հաստատության բացմամբ ևս մեկ «luxury» կարգի հյուրանոց է ավելանում:
«Սրա պահանջարկը Հայաստանում այսօր կա, որովհետև մենք Հայաստանի համար նոր շուկաներ ենք հայտնաբերում: Օրինակ՝ ծոցի արաբական երկրները, որոնց համար կենցաղային պայմանները շատ կարևոր են: Այնպես որ, սա ևս բխում է մեր զբոսաշրջության քաղաքականությունից: Այն ենթադրում է զբոսաշրջային արդյունքի շուկաների և դեմոգրաֆիայի բազմազանացում»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...