17:43 20.06.2024
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 2 հիմնական և Գետահովիտի միջնակարգ դպրոցներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է քննության ընթացքին և հաջողություն մաղթել աշակերտներին:
«Հաշվի առնելով, որ այս տարի Տավուշի մարզում նոր չափորոշչով ուսումնառություն անցած աշակերտներն արդեն ավարտական դասարաններում են՝ քննությունների ձևաչափերը փոխվել են նոր չափորոշչի տրամաբանությանը համապատասխան, և արդյունքը ցույց է տալու նոր մոտեցումների ազդեցությունը կրթության վրա»,- ասել է նախարարի տեղակալը:
Այսօր տավուշցի 9-րդ դասարանցիները հանձնել են «Գրականություն» և «Պատմություն» առարկաների ինտեգրված փորձնական (պիլոտային) քննություն: Նրանց տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ հիմնականում նույն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների: Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ հաջողված է այն կրթական համակարգը, որը կարողանում է միջառարկայական կապեր ստեղծել՝ նպաստելով սովորողի քննական և վերլուծական մտածողության զարգացմանը:
«Քննության նոր ձևաչափը միջառարկայական կապեր ստեղծելու և համապատասխան արդյունքները դիտարկելու նպատակ ունի: Այս մոտեցումը միտված է զարգացնելու երեխաների ստեղծագործական միտքը, քննադատական և վերլուծական մտածողությունը, ինքնավստահությունը, մտքերն անկաշկանդ արտահայտելու կարողությունը»,- նշել է փոխնախարարը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել և հորդորել աշակերտներին համարձակորեն և անկաշկանդ արտահայտել մտքերը և սեփական կարծիքները:
«Մի՛ սահմանափակեք ձեր երևակայությունը, քանի որ այս քննությունը ձեր ստեղծագործականությունը դրսևորելու հնարավորություն է: Մեզ համար չափազանց կարևոր է ծանոթանալ ձեր անձնական տեսակետներին ու վերլուծություններին: Վստահ եմ՝ բոլորդ շատ հետաքրքիր մտքեր ունենք, որոնք կարտացոլվեն գրավոր աշխատանքներում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ըստ նրա՝ ստացված արդյունքները կօգնեն հասկանալ, թե հանրապետության մյուս դպրոցներում ինչպես պետք է շարունակել քննության նոր ձևաչափը:
«Այս ձևաչափով քննությունը հաջորդ տարի ևս կանցկացվի միայն Տավուշի մարզում՝ կրկին փորձնական: Վերլուծությունների արդյունքում կհասկանանք՝ ինչ խնդիրներ կան, ինչը փոխելու կարիք կա, և միայն 2026-2027 ուստարում կներդրվի մյուս դպրոցներում ևս»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզում անցկացնել փառատոն-ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշակերտների հաջողված նախագծային աշխատանքներն ու էսսեները:
«Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցիչների գնահատմամբ՝ էսսեի ձևաչափով միասնական քննությանը նախապատրաստվելու ընթացքը ուսուցողական էր նաև իրենց համար՝ էսսեի ժանրը խորապես ուսումնասիրելու, կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նրանք կարծում են, որ այսկերպ երեխաներն ինքնադրսևորվելու, խոսքն ու միտքը զարգացնելու լավ հնարավորություն են ունենում, թեև միշտ աշխատելու կարիք կա:
Որոշ աշակերտներ ոգևորված էին գրականությունից էսսե գրելու առիթով, որոշները՝ պատմությունից, բայց գրեթե բոլորն էլ միակարծիք էին, որ ստեղծագործական աշխատանքով քննություն հանձնելն իրենց ավելի է մոտիվացնում:
«ԿԶՆԱԿ» հիմնադրամի ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետի՝ Նարինե Սիրականյանի խոսքով՝ էսսեի գնահատման չափանիշները հստակեցված են, և աշակերտներն էսսեն պետք է գրեն դրանց համապատասխան: Կարևորվում են ստեղծագործականությունը, նյութի իմացությունը, խաչվող հասկացությունների ինտեգրման կապը, աշակերտի դիրքորոշումը և այլն:
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...