Սերժ Սարգսյան անձի դեմ պայքարը քաղաքական կեղծ օրակարգի ժանրից է. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Սերժ Սարգսյան անձի դեմ պայքարը քաղաքական կեղծ օրակարգի ժանրից է. «Ժողովուրդ»

18:26 31.03.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարն իսկապես անհասկանալի է: Անհասկանալի է, քանի որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում իշխող ՀՀԿ-ն թեկուզ 10.000-ական դրամների շնորհիվ, բայց կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, և հիմա Սահմանադրության համաձայն` այս կուսակցությանն է վերապահված վարչապետ առաջադրելու իրավունքը: Հիմա ո՞ւմ կառաջադրի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում` Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հերմինե Նաղդալյանին, թե Առաքել Մովսիսյանին, բացառապես իրենց գործն է: Բավական է միայն փաստը` վարչապետացուն համապատասխանի Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին: Այնպես որ, համաձայնեք` Սերժ Սարգսյան անձի դեմ պայքարը քաղաքական կեղծ օրակարգի ժանրից է: Եվ հետո` եթե ՀՀԿ-ն որոշի Սերժ Սարգսյանի փոխարեն ՀՀ վարչապետ առաջադրել Գալուստ Սահակյանին կամ Հերմինե Նաղդալյանին, արդյո՞ք կարելի է համարել, որ ընդդիմությունը հաղթեց` չնայած այն հանգամանքին, որ իշխանության ղեկին, միևնույն է, մնալու է ՀՀԿ-ն` շարունակելով իշխանավարումն այնպես, ինչպես վերջին մոտ 20 տարում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Պատասխանը պարզ է` պահանջել ամբողջական իշխանափոխություն: Այսինքն` պետք է հասնել նրան, որ ՀՀԿ-ն զրկվի խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից, ըստ այդմ, վարչապետ առաջադրելու իրավունքից: Հակառակ պարագայում մնացած բոլոր քայլերն անիմաստ են: Կկարողանա որևէ ընդդիմադիր կուսակցություն նախաձեռնել ու հասնել ամբողջական իշխանափոխության, հրաշալի է: Բայց այսօր հարթակին կանգնած, պայքար նախաձեռնած ուժերին հազիվ թե հաջողվի այդ քայլին գնալ մեկ պարզ պատճառով: Նախ` նրանք 2015թ. հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ` այդպես նպաստելով Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությանը միտված փաստաթղթի ընդունմանը: Հիշում եք` միայն ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, մասամբ` «Ժառանգությունն» էին պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ: Այնուհետեւ խորհրդարանական ընդդիմությունը, «Ելք» դաշինքը խանդավառված շտապեցին ընդունել 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները` իշխանությանը հռչակելով լեգիտիմ /դիտեք մեկ տարի առաջ նրանց հայտարարությունները/: Ավելին` այդ նույն ընդդիմությունը, նաև ոչ խորհրդարանական մի շարք ուժեր, հրաժարվեցին միանալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ՍԴ-ում ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումին` իրենց հերթին լեգիտիմացնելով իշխանությանը:

Հ.Գ. Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է, իսկ այլընտրանքը երկրի հետեւողական կործանումն է»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP