11:56 13.07.2024
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում:
Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացին: «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։»,- ասել է Կոլոմինան:
Ստորև ներկայացնում ենք հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հատվածը:
«Ամերիկայի ձայն». «Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հայաստանի վերաբերյալ հարց ունեմ իմ հայ գործընկերներից, եթե թույլ տաք։ Գիտենք, որ հանդիպել եք Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաներին։ Ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում»։
Խավիեր Կոլոմինա. «Աջակցում ենք կարգավորման գործընթացին, և դրա մասին ասել ենք հենց սկզբից: Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության (հաստատման) բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Մենք աջակցում ենք Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերին, որոնք գործընթացի գլխավոր միջնորդներն են։ Փորձում ենք մեր գործընկերներին մղել ճիշտ ուղի: Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում»։
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...