Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ առաջ գնալ. «Ուրարտուի» գլխավոր մարզիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ առաջ գնալ. «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

16:45 18.07.2024

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մամուլի ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Տալինի «Կալևի» դեմ պատասխան հանդիպման մասին.

«Ինչպես ակումբի նախագահը, ես ևս շատ հպարտ եմ, որ մենք հայ երիտասարդ ֆուտբոլիստներով կարողացանք հաջողության հասնել։ Ոչ միայն իմ, նաև ամբողջ ակադեմիայի համար շատ կարևոր քայլ է հայ երիտասարդ ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրելը, ինձ համար կարևոր է զարգացնել հայկական ֆուտբոլը, որ հայ ֆուտբոլիստներին տեսնեն միջազգային ասպարեզներում։

Յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է թիմի համար։ Իհարկե, խաղից խաղ հաղթանակը էլ ավելի է մոտիվացնում ֆուտբոլիստներին։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ առաջ գնալ, և առաջին խաղի հաղթանակը հոգեբանորեն շատ կարևոր էր թիմի համար, և պետք է շարունակել նույն ոգով։ Ես ցանկանում եմ, որ տրիբունաները լինեն լեփ-լեցուն»,- մեջբերում է Գունկոյին «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» Էստոնիայում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

22:47 10.05.2025

Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

22:37 10.05.2025

Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական ​​եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

22:30 10.05.2025

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

22:21 10.05.2025

Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալ

Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

22:12 10.05.2025

Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր

Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP