«Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով». Մխիթար Հայրապետյանը ողջունել է Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

«Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով». Մխիթար Հայրապետյանը ողջունել է Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտներին

10:57 22.07.2024

Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 20-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին նշանակալի իրադարձության կապակցությամբ, բարի երթ մաղթել, նաև նշել, որ դեպի մեծ կյանք ճանապարհորդության ընթացքում նրանք բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների կարող են հանդիպել, որոնց պետք է պատրաստ լինել դիմագրավելու։

«Կլինեն պահեր, երբ ճանապարհը զառիթափ կթվա, իսկ նպատակը՝ շատ հեռու: Շատերը կարող են կասկածել ու շշնջալ ձեր ականջին, թե ձեր երազանքներն անիրագործելի են, հարկավոր է քչով բավարարվել: Այդ շշուկները կարող են հնչել անծանոթներից, ծանոթներից կամ նույնիսկ՝ ամենամտերիմներից: Բայց հիշե՛ք, որ նրանք չեն գծում ձեր սահմանները, այլ դուք:

Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք: Նրանք կոգևորեն ձեզ դժվար պահերին, կփոխանցեն իրենց ուժը, երբ ձերը չբավարարի: Թույլ տվեք նրանց լինել ձեր կողքին, մարդկանց, որոնք տեսնում են ձեր ներուժը և աջակցում ձեր իղձերին։

Որպես համալսարանի համասեփականատեր և համահիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարության անդամ՝ կարևոր եմ համարում ՀՌՀ դերը՝ ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու գործում համալսարանի երեք՝ Ինժեներաֆիզիկական, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտների կարևորությունը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը` դիմելով շրջանավարտներին։

«Շրջանավարտներին ողջունել և բարի երթ են մաղթել նաև համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, դասախոսներն ու շրջանավարտների ծնողները։

1997 թվականից ի վեր Հայաստանում գործունեություն ծավալած Հայ-ռուսական համալսարանն իր 8 ինստիտուտներով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, Ինժեներաֆիզիկական, Կենսաբժշկություն և դեղագործության, Էկոնոմիկայի և բիզնեսի, Իրավունքի և քաղաքականության, Հումանիտար գիտությունների, Մեդիայի, գովազդի և կինոյի, Արևելագիտության, մասնագետների բազմաթիվ սերունդներ է կրթել։

Հատկանշական է, որ համալսարանին կից գործում է հրատարակչություն, որտեղ հրատարակվում է ուսումնական գրականություն, հայ և ռուս դասականների գործեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP