Վճարել են` պահպանել ենք. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Վճարել են` պահպանել ենք. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին

12:22 13.09.2018

Նախօրեին, հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործով ուշագրավ բացահայտում արեց: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը, նախկին պաշտոնյաները, օլիգարխները, զինծառայողներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար: ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները եւս կհրապարակվեն: Սասուն Խաչատրյանը նաեւ ցույց տվեց մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարներն ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»,- մասնավորապես, հայտարարել էր ՀՔԾ պետը:

Վերջինիս խոսքով՝ սա արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է: Սասուն Խաչատրյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցեց քրգործում եղած բնօրինակ փաստաթղթերի թղթապանակը, որն էլ Վանեցյանը մի քանի վայրկյանով ցուցադրեց լրագրողներին: Երեկ մամուլն արդեն իսկ ներկայացրել է հրապարակված ցանկում հնարավորինս ընթեռնելի անուն-ազգանունները և զինվորական կոչումները: Նրանք ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի ստորաբաժանման զինծառայողներն են: Նրանցից մեկը, ըստ այդ «մատյանի»՝ Վասակ Ավետիսյանն է. նա 2008-ին կապիտան էր, հետագայում դարձել է փոխգնդապետ, ապա գնդապետ, նշանակվել Աֆղանստան մեկնած խաղաղապահ առաքելության ղեկավար: Տեղեկացանք, որ նա սույն թվականի մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այս մասին գրում է Armtimes.com կայքը, որը կարողացել է գտնել Վասակ Ավետիսյանին և մի քանի հարց ուղղել նրան:

– Պարոն Ավետիսյան, 2008-ին դուք խաղաղապահ բրիգադո՞ւմ եք ծառայել:

– Այո՛:

– 2008-ի փետրվարից մինչև մարտի 8-ը ի՞նչ ծառայություն եք իրականացրել, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

– Փետրվարի դեպքերից սկսած, ճիշտն ասած, չեմ հիշում որ օրվանից, եղել ենք զորանոցային վիճակում և ինչքան հիշում եմ՝ մարտի 2-ին կամ 3-ին են մեզ առաջադրանք է տրվել, որպեսզի պահպանենք պետական օբյեկտները: Մենք ընդամենը պահպանել ենք քաղաքապետարաններ, կրկեսներ, ճանապարհն ենք փակել Հաղթանակ կամրջից դեպի էս կողմ, որպեսզի հոսք չլինի՝ մինչև ներքին զորքերը գան և այլն:

– Այսինքն՝ արտակարգ դրությունից հետո՞ եք պահպանություն իրականացրել:

– Այո՛, այո՛, դրանից առաջ խաղաղապահ զորամասից ոչ մի զինծառայող դրսում չի եղել:

– ՀՔԾ պետն ասաց, որ Մարտի 1-ին բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Այդ մասով ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում:

– Չեմ կարող ես բանակից ինչ-որ տեղեկություն տրամադրել, որովհետև ես իրավասու չեմ, չեմ էլ տիրապետում: Ես կարող եմ ասել, որ ես որտեղ ներկա եմ եղել, խաղաղապահ բրիգադի անձնակազմը դուրս է եկել մարտի 2-ին և ստանձնել է պետական օբյեկտների պահպանություն:

– Երեկ ՀՔԾ պետը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների կողմից գումարներ են տվել՝ իրենց ունեցվածքը պահպանելու համար: Ցուցակում նաև ձեր անունը կա նշված: Ո՞վ է ձեզ գումար փոխանցել, ումի՞ց եք ստացել:

– Ճիշտն ասած, ես այդ գումարի մասին չէի էլ հիշում, որ մենք գումար ենք ստացել, բայց ես էլի եմ ասում, երբ որ պահում են զորանոցային վիճակում կամ քեզ ուղարկում են դիրքեր, կամ արտաժամյա ծառայություն ես իրականացնում, դրա համար պետությունը պարտավոր է քեզ վճարելու, եթե ասում են՝ դա օլիգարխներ են վճարել, ես օլիգարխ չեմ տեսել, որ ինչ-որ մի օլիգարխ բերի ինձ տրամադրի: Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ: Արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում: Եթե քաղաքապետարանը, կրկեսը ու իր հարակից տարածքը ինչ-որ մի օլիգարխի սեփականությունն է, դա արդեն չգիտեմ՝ ով է էդ հոդվածը տպել:

– Փետրվարի 23-ից սկսած ի՞նչ հրամաններ եք ստացել:

– Ես գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, նման հրամանների իրավունք էլ չունեի ծանոթանալու՝ գաղտնիության աստիճանից ելնելով:

– Ո՞ւմ կողմից էին արձակվում հրամանները:

– Իմ հրամանատարը եղել է Սիմոնյան Արթուրը (նրա անունը ևս կա ցուցակում,-Տ.Խ.), թե ինքը ումից է հրաման ստացել, ես դրանից տեղյակ չեմ, մենք ենթարկվել ենք մեր բրիգադի հրամանատարի հրամաններին:

– Այդ հրամանների մեջ կրակելու հրաման չի՞ եղել:

 Ո՛չ, կրակելու հրաման մեզ չեն տվել:

– Այսինքն՝ 2008-ից առաջ էլ եք հավելավճար ստացե՞լ:

– Նախկինում էլ, երբ քո մշտական տեղակայման վայրից հանում ուղարկում են պոստեր, ինքը գիշերը մնում է, միանշանակ պետք է ստանա հավելավճար, դա օրենքով սահմանված բան է:

– Պարոն Ավետիսյան, այնուամենայնիվ, չե՞ք իմացել, թե ովքեր են տվել այդ գումարները, որտեղից:

– Ես հարցրել եմ մեր զորամասի ֆինանսիստին, ինչքան գիտեմ՝ դա ինքը ստացել է Կենտրոնական բանկից:

– Մատյանում Դո՞ւք եք ստորագրել:

– Այո՛, բայց ես չեմ հիշում՝ դա աշխատավարձի օ՞րն են ստորագրել տվել, աշխատավարձի ժամանա՞կ ենք ստացել, որովհետև ես չեմ հիշում, որ հավելավճար ենք ստացել, ինչ-որ մեկը չի ասել, որ սա կապված է նրա հետ, որ դուք մնացել եք զորանոցային վիճակի:

– Ինչո՞ւ եք հենց մատյանում ստորագրել, ոչ թե հաշվապահական թղթի վրա:

– Այն ժամանակ բոլորն էլ գումարը ստանում էին՝ իր անվան դիմաց ստորագրելով:

– Պարոն Ավետիսյան, Դուք միշտ ամսվա սկզբում ե՞ք աշխատավարձ ստացել:

– Ո՛չ, մենք ընդհանրապես ամսվա վերջում ենք ստանում:

– Այդ դեպքում հարց չառաջացա՞վ, թե ինչո՞ւ են ձեզ մարտի 8-ին գումար տալիս:

– Չեմ էլ հիշում, որ ինձ գումար են տվել:

– ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարով զինծառայողներին վարձել են:

– Ինձ ոչ մեկ չի կարող վարձել, ի՛նձ, կոնկրետ ի՛նձ:

– Հիմա ինչո՞ւ եք կադրերի ռեզերվում:

– Ստորաբաժանումը փակվել է, դրա հետ կապված մնացել եմ կադրերի ռեզերվում, շուտով պետք է նշանակում լինի, մի քանի պաշտոն առաջարկել են, չեմ համաձայնել, տեսնեմ՝ ինչ պաշտոն կառաջարկեն, համաձայնությունը կտամ:

– Ո՞ր պաշտոններից եք հրաժարվել:

– Դա թող մնա իմ մեջ:

– Որպես բանակի սպա՝ պատասխանատու զգո՞ւմ եք Մարտի 1-ի համար:

– Ոչ մի հարցում ես մեղավոր չեմ, որպես բանակի սպա ինձ պատասխանատու չեմ զգում Մարտի 1-ի ցանկացած գործողության համար, որովհետև ես մարտի 1-ի գործողության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Իմ ստորաբաժանումը պահպանել է քաղաքապետարանը, որպեսզի չմտնեն, չգողանան, չթալանեն, դա ընդհանրապես կապ չունի մնացած իրադարձությունների հետ, ես խնդրում եմ՝ դա հանկարծ ուրիշ ձև չմեկնաբանեք: Ես հայ ազգի վրա կյանքում զենք չեմ բարձրացնի:

– ՀՔԾ պետն ասաց, որ օլիգարխների թիկնազորին զրահաբաճկոններ են բաժանվել, ձեր հետ այլ անձինք եղե՞լ են օբյեկտների մոտ պահպանություն իրականացնելիս:

– Ես անձամբ չեմ գնացել ծառայություն իրականացրել, ենթականերս են գնացել:

– Ձեզ այս օրերին ՀՔԾ հրավիրե՞լ են:

– Ո՛չ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

BACK_TO_TOP