18:16 27.07.2024
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց տվեց, որ Արևմուտքն այլևս չունի ընդհանուր բարոյական հիմքեր, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Ռումինիայի Բեյլե Տուշնադ քաղաքում:
«Արևմուտքը կարծում է, որ ազգային պետություններն այլևս գոյություն չունեն: Արդյունքում նրանք ժխտում են, որ կա ընդհանուր մշակույթ և դրա վրա կառուցված ընդհանուր բարոյականություն: Չկա ընդհանուր բարոյականություն. եթե երեկ դիտեիք Օլիմպիական խաղերի բացումը, կարող էիք դա տեսնել»,- ասել է Օրբանը։
Նրա խոսքով, Կենտրոնական Եվրոպայի պետությունները, ընդհակառակը, պաշտպանում են ազգային պետությունների պահպանումը, որոնք արմատավորված են կոնկրետ մշակույթի վրա, ունեն ընդհանուր արժեքային համալիր, որից բխում են աստվածաշնչյան հիմքի վրա կառուցված ընդհանուր բարոյական պահանջներ։
Խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Փարիզում։ Սոցցանցերի շատ օգտատերեր իրենց վրդովմունքն են արտահայտել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ «Վերջին ընթրիքի» պարոդիան տեսնելով տրանսվեստիտների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ Օլիմպիադայի բացման արարողությանը տրանսվեստիտների մասնակցությամբ ելույթը քրիստոնյաների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր։
14:41 25.06.2025
«Չելսիի» հարձակվողը որակազրկվել է14:33 25.06.2025
Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...
14:03 25.06.2025
Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցովԿանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...
13:56 25.06.2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...
13:55 25.06.2025
Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվելՖորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...