Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր վարչական շրջաններից դուրս են բերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր վարչական շրջաններից դուրս են բերվել

11:55 29.07.2024

Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին  գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում կայանած մեքենաներից ազատվելու և մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին:
«Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն տեսանելի է, բայց պետք է շարունակական լինի և քաղաքը պետք է մաքրենք հին ավտոմեքենաների կմախքներից»,-շեշտել է քաղաքապետը:
Երևանում ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման և ծառայություն մատուցելու համար կազմվել է 111 արձանագրություն, մոտ 5 տոննա 720 կգ ապրանքատեսակ առգրավվել է: Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ առանց համապատասխան գովազդի տեղադրման թույլտվության ավտոտրանսպորտային միջոցների վրա գովազդ տեղադրելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն՝ 11 գովազդային վահանակի առգրավմամբ:

«Մի պահ քաղաքը վերածվել էր զբոսաշրջային մեքենաների հանգրվանի: Զգոնությունը պետք է չկորցնենք, պարբերաբար ստուգումները պարտադիր են»,-նշել է քաղաքապետը: Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման երկրորդ փուլն սկսվել է: Պատկերը կամբողջացվի մոտ 24 ամսից:Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների մի շարք փողոցներում միջին նորոգման ծրագրով իրականացվում է ֆրեզավորում: Էրեբունու Աթոյան փողոցի ասֆալտապատումն ավարտված է: Մյասնիկյան պողոտայի ասֆալտապատումը դեռ ընթացքում է, միևնույն ժամանակ մայրաքաղաքի տարբեր հասցեներում շարունակվում է փոսային նորոգումը:

Մայրաքաղաքի այգիների  տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներ շարունակ խնդրահարույց են եղել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ հիմա անհրաժեշտ է  վարձակալների հետ քննարկել այն հանգամանքը, որ այգիների տարածքները վերջիններիս բիզնես նպատակ լինելուց բացի, նաև մարդկանց զբոսանքի համար են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP