Առինջում հնչած կրակոցների, 2 անձի հրազենային վնասվածքներ հասցնելու և խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են․ երեք անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Առինջում հնչած կրակոցների, 2 անձի հրազենային վնասվածքներ հասցնելու և խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են․ երեք անձ ձերբակալվել է

19:30 30.07.2024

2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։

Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը, և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տունը, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին առկա արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:

Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից բազմաթիվ բնակիչներ և գրասենյակների աշխատակիցներ, առգրավվել է վերաբերելի տեսագրություն։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ Մաշտոցի փողոցում գտնվող նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ.Բ․-ին։

Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։

Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, Ոստիկանության ծառայողները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածով նրանց ձերբակալելու վերաբերյալ։

Օպերատիվ-հետախուզական տվյալների իրացմամբ՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի հարևանությամբ գտնվող տան հողամասում հայտնաբերվել ու վերցվել են այնտեղ թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգներ:

Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել՝ վերջինիս բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։

Նախաքննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում՝ ձեռք բերված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու, կիրառված զենքերի բնույթն ու ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

19:30 24.06.2025

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

19:22 24.06.2025

Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

BACK_TO_TOP