Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2024 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները

11:36 31.07.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության նիստ, հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանից։

«Աշխատանքային նիստին մասնակցել են ծառայության պետի տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Հաշվետու զեկույցով բանախոսները ներկայացրել են համակարգում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Մասնավորապես՝ հանցավորության և արգելված իրերի ու թմրամիջոցների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում բացահայտվել և կանխվել են ապօրինի ներթափանցման բազմաթիվ դեպքեր, տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հաղորդումներ և արձանագրություններ, անցկացվել են ծառայողական քննություններ, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր:

Ներկայացվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված տարատեսակ միջոցառումները, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացված իրավական աջակցության, իրավաբանական խորհրդատվության արդյունքները, նրանց պահման պայմանների բարելավմանն ուղղված շինբարեկարգման աշխատանքները և այլն:

Նշվել են նաև ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը, Ծառայության կանոնադրային պարտականությունների ուղղություններով իրականացված աշխատանքները և համակարգի համար կարևորություն ունեցող բազմաթիվ այլ փոփոխություններ:

Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ հատկապես քննարկվել են արձանագրված ինքնասպանության փորձերը, ինքնավնասման եղանակները, հացադուլ հայտարարելու դեպքերը, վերոնշյալ երևույթների դրդապատճառները, որոնց վերաբերյալ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ շեշտադրել է կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ պահանջը հավասարապես կիրառելի է նաև Ծառայության կառուցվածքային բոլոր օղակների նկատմամբ:

Նիստին անդրադարձ է կատարվել նաև սույն թվականին Քրեակատարողական ծառայության անդամակցմանը EuroPris-ի (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն) կառույցին, որի հետ կառուցողական համագործակցումը նոր առավելություններ է տալու քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին:

Ամփոփելով Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների և տարբեր ստորաբաժանումների պետերին տրվել են մատնանշված աշխատանքների մշակման ուղղություններով գրավոր հանձնարարականներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP