Դուբայը նախատեսում է պետական ​​ծառայողների համար քառօրյա աշխատանքային գրաֆիկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Դուբայը նախատեսում է պետական ​​ծառայողների համար քառօրյա աշխատանքային գրաֆիկ

15:08 09.08.2024

Դուբայի Կառավարության Մարդկային ռեսուրսների դեպարտամենտն ընտրել է 15 պետական ​​գերատեսչություն՝ չորսօրյա աշխատանքային շաբաթը ներկայացնելու փորձնական ծրագրին մասնակցելու համար: Այս հաստատությունների աշխատակիցների համար նախատեսված է նաև աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փորձը կտևի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ը։ Այս ընթացքում պիլոտային նախագծին մասնակցող հաստատությունների աշխատակիցները կստանան ամբողջական աշխատավարձ, սակայն կանցկացնեն գրասենյակում կամ տնից կաշխատեն մեկ օր պակաս։ Կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», վերաբերում է միայն պետական ​​ծառայողներին։ Մասնավոր հատվածի ընկերությունները փորձարկմանը չեն մասնակցում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը սկսում է «Մեր ճկուն ամառը» նախաձեռնությունը, որը համահունչ է միջազգային լավագույն փորձին և ճկուն աշխատանքային միջավայր ստեղծելու մեր ջանքերին, որը թույլ է տալիս պետական ​​աշխատողներին պահպանել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը: Նախաձեռնությունն ուղղված է աշխատակիցների կյանքի որակի բարելավմանը և հանրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խթանմանը»,- գերատեսչության ղեկավար Աբդուլլահ Ալի բին Զայեդ ալ Ֆալասիի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, սեպտեմբերի 30-ից հետո վարչությունը կվերլուծի փորձի արդյունքները, ինչը թույլ կտա գնահատել քառօրյա աշխատանքային շաբաթվա արդյունավետությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

15:35 23.06.2025

Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխա

Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

15:28 23.06.2025

Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...

BACK_TO_TOP