19:51 16.08.2024
Օգոստոսի 15-ին ՆԳ նախարարությունը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ Դիլիջանում նախաձեռնել էր Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումների կատարելագործմանը նվիրված հանրային քննարկում, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Կառավարության ծրագրով նախատեսված` վերջերս Դիլիջանում բացված «Դուկո» երիտասարդական կենտրոնում հավաքվել էին համայնքի երիտասարդները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Երբ քննարկման մասին հայտարարությունը տեսա, ինձ մոտ ցանկություն առաջացավ մասնակցելու, որովհետև սա հնարավորություն է երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնել, կառավարման համակարգին ավելի մոտ լինել»,-ասում է թարգմանիչ, քաղաքագետ Ալիսա Ամիրխանյանը:
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական ՀԿ ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանի խոսքով՝ «Խիստ կարևոր են նմանատիպ հանդիպումները, մասնավորապես, դրանց իրականացումը մարզերում. և՛ դեմ առ դեմ քննարկումները, և՛ ուղիղ հաղորդակցությունը իրականում շատ նպաստավոր ու արդյունավետ են տեղում խնդիրների բարձրաձայնման համատեքստում»։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և երիտասարդական կենտրոնին՝ արդյունավետ համագործակցության համար։
Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացում երիտասարդների ներգրավմամբ քննարկումների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նախարարությանը հավաքագրել նրանց կողմից վեր հանված խնդիրները և համատեղ նախանշել լուծումներ։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը նախաձեռնության համար, նշել է, որ երիտասարդների ներգրավմամբ բարեփոխումների ռազմավարության քննարկումը նոր մշակույթ և հանրային նոր ընկալում է:
«Երիտասարդների ձայնի լսելի լինելը, և ոչ միայն լսելի լինելը, այլ դրա արդյունքում որոշակի լուծումների նախանշումը շատ կարևորվում էՆԳ նախարարության կողմից: Հետևապես նմանատիպ քննարկումները մեզ օգնելու են, ի վերջո, նաև երիտասարդական ավյունով հարստացնել մեր ամբողջական պրոցեսը, և, ի վերջո, Կառավարության քննարկմանը ներկայացնել հենց այսպիսի ներառական քննարկումների արդյունքում ձևավորված ռազմավարական փաստաթուղթ»,-իր խոսքում ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Երիտասարդների հետ քննարկվել են նաև հանրային անվտանգության ապահովման, երթևեկության անվտանգային մշակույթի ներդրման խոչընդոտների, հասարակության կարծրատիպերի վերաբերյալ հարցեր։
Դպրոցական Գայանե Մանթաշյանի խոսքով՝ «Շատ ճիշտ էր մեզ հետ կազմակերպել այս հանդիպումը. մենք ստացանք պատասխաններ, ստացանք տեղեկություններ բարեփոխումների, կայացվելիք որոշումների մասին, ինչը շատ հաճելի էր»։
«ՆԳ նախարարության աշխատանքը, կարծում եմ, Հայաստանում պակաս տեսնելի է եղե, և հանրության լայն շերտերը, երիտասարդները հատկապես, քիչ ներգրավվածություն են ունեցել նախարարության հետ երկխոսության տեսանկյունից, և այսօր Դիլիջանում կայացած քննարկումը նոր պրակտիկա և նոր մշակույթի մասին է խոսում»,-ասում է «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանը։
«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշանիկ Սահակյանն էլ վստահեցնում է. «Այնքանով էր հետաքրքիր և հաճելի, որ ունեցանք հնարավորություն դեմ առ դեմ տեսնելու և լսելու ՆԳՆ գործընթացների մասին և, ամենակարևորը, կարծիքներ հայտնելու»։
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...