Տեղի է ունեցել IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Տեղի է ունեցել IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը

19:04 19.08.2024

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) զարգացմանն ուղղված IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիպման մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Այս հանդիպումների, թրեյնինգների և փորձագիտական առաքելությունների միջոցով նախագիծը նպաստում է ՄԱԳԱՏԷ-ի անդամ պետությունների (ԱՊ) միջև լավագույն փորձի փոխանակմանը և էներգետիկայի, և կլիմայի ռազմավարությունների զարգացման կարողությունների հզորացմանը:

Ծրագիրը նաև լրացուցիչ աջակցություն է տրամադրում այն այնդամ պետություններին, որոնք զբաղվում են ծրագրի նպատակներին համահունչ ազգային հետազոտությունների մշակմամբ:

Այս միջոցառման հիմնական արդյունքը RER2018 տեխնիկական համագործակցության նախագծին մասնակցող անդամ պետություններում NDC-ների մշակման և իրականացման վերաբերյալ պրակտիկայի և փորձի բարելավումն է: Սա կարող է ներառել NDC-ների, թիրախների, քաղաքականության և պլանավորվող գործողությունների վերանայում՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի, ինստիտուցիոնալ շրջանակի, շահագրգիռ կողմերի ներգրավվածության, ֆինանսական հոսքերի և մեխանիզմների, մոնիտորինգի և հաշվետվությունների, մոդելավորման մոտեցումների վրա:

Քննարկվել է նաև NDC-ների մշակման և իրականացման հնարավոր մարտահրավերներն ու խոչընդոտները:

Հանդիպմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Չեխիայից, Վրաստանից, Լիտվայից, Մոնտենեգրոյից, ՀՍ. Մակեդոնիայից, Լեհասատնից, Մոլդովայից, Սերբիայից, Սլովակիայից, Տաջիկստանից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

11:46 07.06.2025

ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

Երևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […] ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

11:19 07.06.2025

Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […] ...

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

11:09 07.06.2025

Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […] ...

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...

BACK_TO_TOP