15:52 20.08.2024
Օգոստոսի 15-ի երեկոյան Տավուշի պարեկների և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ստացվել է տեղեկություն, որ Վարագավան գյուղի վարչական շենքում ծեծկռտուք է:
Մեկնել են օպերատիվ խումբը, վարչության և բաժնի ղեկավարներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որոնք իրացնելով՝ պարզվել է հետևյալը:
Օգոստոսի 15-ի ժամը 16.30-ին Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը Վարագավան գյուղի հասակակից բնակչի հետ գնացել է վարչական ղեկավարի աշխատասենյակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին և բռունցքներով հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հետո երիտասարդները դիմել են փախուստի:
Վարագավանի 42-ամյա վարչական ղեկավարը «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հետապնդել է նրանց, սակայն միջնակարգ դպրոցի մոտ նրա մեքենայի առջևը կտրել է մի «Մերսեդես»: «Մերսեդեսի» ուղևորը` Բերդ քաղաքի 28-ամյա երիտասարդի 56-ամյա հորեղբայրը, մեքենայից իջել է ինքնաձիգը ձեռքին, հայհոյանքներ հնչեցրել վարչական ղեկավարի հասցեին, սպառնացել սպանել և մարտական դիրքի է բերել ինքնաձիգը: Այդ պահին սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարը հորեղբոր ձեռքից խլել է ինքնաձիգը: Հորեղբայրը փորձել է նաև դանակով հարվածել նրան, որից հետո «Մերսեդեսով» դիմել են փախուստի:
Ժամը 19-ին վարչական ղեկավարը իրավապահներին է ներկայացրել հորեղբոր ձեռքից խլած ինքնաձիգը:
Կազմված փաստաթղթերն ու ինքնաձիգը ներկայացվում են Բերդի քննչական բաժին, նախաձեռնվում է քրեական վարույթ:
Նույն օրը, ժամը 22.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու պահին 56-ամյա տղամարդը հայտնաբերվում, հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և ներկայացվում է քննչական բաժին: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի մեքենան տեղափոխվում է Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հաջորդ օրը ցերեկը ինքնակամ բաժին է ներկայանում «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը, իսկ երեկոյան` Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Հիմնավոր կասկածի առկայության հիմքով երկուսն էլ ձերբակալվում և ներկայացվում են քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...