Ուշադրություն՝ ԼՂ հայրենակիցներին. 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ պետության ֆինանսական աջակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Ուշադրություն՝ ԼՂ հայրենակիցներին. 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ պետության ֆինանսական աջակցությամբ

10:38 21.08.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է ԼՂ հայրենակիցների ուշադրությունը․ այսուհետ կարելի է ստանալ 6-ամսյա մասնագիտական ուսուցում՝ պետության ֆինանսական աջակցությամբ։
«ՀԱՐՑԵՐ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։
ՀԱՐՑ 1։ Որպեսզի ստանամ մասնագիտական ուսուցում և տեղավորվեմ աշխատանքի, ի՞նչ պայմանների պետք է բավարարեմ և որքա՞ն աջակցություն կստանամ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից կարող են օգտվել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրի շրջանակում շահառուին կտրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
ՀԱՐՑ 2։ Ի՞նչ հաստատություններ կարող եմ դիմել մասնագիտական ուսուցման ձեռքբերման համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում շահառուի համար կազմակերպվում է կարճաժամկետ ուսուցման դասընթաց (շարունակական մասնագիտական զարգացում) թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի մոտ կամ գործատուի կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում։
ՀԱՐՑ 3։ Արդյոք կարող եմ ստանալ ԲՈՒՀ-ական կրթություն՝ այս ծրագրի շրջանակում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, ծրագրի շրջանակում կարող եք ստանալ միայն կարճաժամկետ ուսուցում։
 ՀԱՐՑ 4։ Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices
ՀԱՐՑ 5։ Ի՞նչ մասնագիտություն կարող եմ ստանալ այս ծրագրի շրջանակում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում կարող եք ստանալ գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի նկատմամբ պահանջներին համապատասխանող ցանկացած մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել կարճաժամկետ (մինչև 6 ամիս տևողությամբ) ուսուցման դասընթացների միջոցով։
ՀԱՐՑ 6։ Եթե առկա ուսուցմամբ սովորում եմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ օգտվել ծրագրից ու այլ մասնագիտություն ձեռք բերել։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ո՛չ, քանի որ ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցմամբ սովորողները, Զբաղվածության մասին օրենքի համաձայն, համարվում են զբաղված անձինք, իսկ ծրագիրն իրականացվում է գործազուրկ անձանց համար»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

13:00 22.06.2025

Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածները

Սաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

BACK_TO_TOP