Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC

Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել են մի շարք ծրագրեր

11:25 22.08.2024

Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24324, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Ամառն առանձնացել է նաև մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը: Այստեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթերը, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ և Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։ Տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Լիագումար նիստում Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրել է «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ Օգտակար և ուշագրավ զեկուցումներ են ներկայացրել Սևան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ։

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ (Էռնեստ Հեմինգուեյ 125, Լևոն Շանթ 155)։ Առանձնակի ուշադրության է արժանի արևմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գրողի առանձին գրքով հրատարակությունները, տարբեր լեզուներով թարգմանություններ, Զահրատի ձեռագրերի կրկնօրինակներ, լուսանկարներ, մամուլի անդրադարձներ։ Զահրատի ստեղծագործությանը նվիրված ուշագրավ հանրային դասախոսություն է ներկայացրել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։

Շարունակվել են կապերը մարզային և համայնքային գրադարանների հետ։ Ճանաչողական այցով գրադարան են այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի և «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության և գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզային գրադարաններ, նվիրել գրականություն, ինչպես նաև գործնական հանդիպումներ ունեցել տեղի համայնքային գրադարանավարների հետ։

Գրադարանի աշխատակիցների համար «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց է տեղի ունեցել, որը վարել են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Գրադարանում անցկացվել է նաև դասախոսություն «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով, որը վարել է ՀԱԳ Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ Ամառվա ամիսներին չորս ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963 թ., ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար.), «Կլեոն 5-ից 7-ը» (1962 թ., ռեժ.՝ Անյես Վարդա), , «Հիրոսիմա, իմ սեր» (1959 թ., ռեժ.՝ Ալեն Ռենե), «Ժյուլ և Ջիմ» (1962 թ., ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ` Գետաշեն գյուղում

12:38 22.06.2025

Հրդեհ` Գետաշեն գյուղում

Հունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

12:14 22.06.2025

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ

Թեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

11:52 22.06.2025

Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել

ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

11:40 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

11:28 22.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:   ...

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP