12:22 26.08.2024
2023 թվականից պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կառավարման նոր համակարգ, որի շրջանակում փոփոխվել է տնօրենների նշանակման կարգը։ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգի» պահանջների համաձայն՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում:
Կառավարման նոր համակարգի անցման և հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել նոր մասնագետների ներգրավում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման ոլորտ: Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է իրականացնել տնօրենների հավակնորդների վերապատրաստման դասընթացներ՝ «Կրթության կառավարում և առաջնորդություն» ծրագրով:
Դասընթացները ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կիրականացվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։
Վերապատրաստման ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։ Հանձնաժողովի կողմից ծրագիրը դրական գնահատելու արդյունքում ծրագրի մասնակիցը կարող է նշանակվել հաստատության տնօրեն։
Ծրագրի ընդհանուր տևողությունը 7 ամիս է: Այն իրականացվելու է երկու խմբով՝ յուրաքանչյուր խմբում 30 մասնակից։ Վերապատրաստումն անցկացվելու է հիբրիդային եղանակով՝ առկա և առցանց հանդիպումների ձևաչափերով: Առցանց հանդիպումները նախատեսված են շաբաթական մեկ անգամ: Առկա հանդիպումներն իրականացվելու են Երևան քաղաքում:
Վերապատրաստման ծրագրին մասնակցությունն անվճար է, սակայն առկա հանդիպումներին մասնակցության նպատակով ճանապարհի և կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։
Վերապատրաստման ծրագրին կարող են մասնակցել «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կարգով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող պահանջները բավարարող, այդ թվում՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձինք։ Վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները կստանան փաստաթուղթ։
Վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար թեկնածուները կարող են անցնել հետևյալ հղումով և ներկայացնել՝
Վերապատրաստման ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18.00։
Հարցերի դեպքում գրել [email protected] հասցեին:
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...