15:30 28.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, հերթական տոնն է բոլորիս համար, քանզի ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Շնորհավորում եմ բոլորիդ։
Մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը կրթության որակի բարձրացումն է, կրթական պայմանների բարելավումը, հենց այդ նպատակով է մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը»։ Իսկ պետություն֊համայնք համագործակցության լավագույն օրինակ հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը բեկում են մտցրել բոլոր մարզերում, ինչպես և Շիրակում։ Բայանդուրի մանկապարտեզի կառուցման 273 մլն 801 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 80 տոկոսը պետությունն է հատկացրել։ Կատարվել է ծավալուն աշխատանք, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին և շինարարին։ Մնում է, որ մեր երեխաները լավ սովորեն, նորանոր հմտություններ ձեռք բերեն և ամենակարևորը դպրոց գնան նոր գիտելիքներով ու առավել պատրաստված»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։ Մարզպետն ու համայնքապետը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին։
Մարզպետը կարևորել է բոլոր կառույցների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ ուրախալի է, երբ Ախուրյանում մեծ թափով քաղաքաշինական, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրեր են իրականացվում, ըստ այդմ միայն 2024 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի թիվը 17-ն է` 31 ենթածրագրով, ընդհանուր 4 մլրդ 469 մլն դրամ գումարով։ Ընթացքի մեջ են նաև 2023֊ից տեղափոխված 6 սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները` գազաֆիկացում, ասֆալտապատում, մանկապարտեզների, ջրագծերի, կոյուղագծերի կառուցում, տարածքների բարեկարգում, ընդհանուր 735 մլն դրամ արժողությամբ։
Միջոցառման ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է Բայանդուրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, բարձրացրած հարցերը, անդրադարձել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և դրանցից օգտվելու հնարավորություններին։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...