18:07 28.08.2024
Առողջապահության նախարարությունից զգուշացնում են՝ տարբեր էկրանների (հեռախոս, համակարգիչ, պլանշետ, հեռուստացույց) առջև անցկացված ժամանակը կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ քնի, տեսողության, կեցվածքի խանգարումներ, նոր ընկերներ ձեռք բերելու, շփման խնդիրների, էկրանից կախվածության և այլն:
«Մինչև 2 տարեկան երեխաներն ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Ուղեղը լավագույնս զարգանում է, երբ նա շփվում է, խաղում հասակակիցների ու ծնողների հետ: Նրանք դժվարանում են հասկանալ, թե ինչ են էկրանին տեսնում և ինչպես է այն առնչվում շրջապատող աշխարհին: Ուստի, մեդիայի օգտագործումը պետք է խիստ սահմանափակ լինի և միայն այն դեպքում, երբ մեծահասակը դիտում և զրուցում է երեխայի հետ:
2-5 տարեկան երեխաները կարող են էկրանային ժամանակն օգտագործել կրթական ծրագրեր դիտելով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու լեզվական, կարդալու և սոցիալական հմտությունները: Էկրանային թույլատրելի ժամանակահատվածն օրական առավելագույնը 1 ժամն է. ընտրե՛ք մեդիա, որը կլինի առավել ինտերկատիվ, տարիքին համապատսխան և կրթական: Երեխայի հետ միասին դիտե՛ք նյութերը:
5 տարեկանից բարձր, հատկապես դպրոցական երեխաները մեծանում են թվային մեդիայի աշխարհում: Մշտապես վերահսկե՛ք երեխայի կողմից օգտագործվող մեդիայի բովանդակությունը և ժամանակը, համոզվե՛ք, որ այն չի սահմանափակում երեխայի քունը, ընտանիքի հետ անցկացվող ժամանակահատվածը,ֆիզիկական ակտվությունը:
Դեռահասներն ունեն որոշակի անկախություն մեդիայի ընտրության և դիտման հարցում: Ուստի, ծնողներն առավելագույնս պետք է մասնակցեն նրանց թվային գրագիտության հարցում, սովորեցնեն ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրը»,-ասվում է հաղորդագրությունում:
Գաջեթների օգտագործման ուղեցույց ընտանիքների համար` Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի (AAP) խորհուրդները՝ այստեղ:
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:58 02.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...
19:54 02.05.2025
«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...