Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզային ստորաբաժանումները շարունակում են իրականացնել տարաբնույթ միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզային ստորաբաժանումները շարունակում են իրականացնել տարաբնույթ միջոցառումներ

11:47 29.08.2024

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից շարունակվում են պարբերաբար անցկացվել տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են դիմակայունության բարձրացմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության պատրաստվածության բարձրացմանը, իրազեկման միջոցառումների իրականացմանը, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Միջոցառումների շրջանակում Արարատի մարզի Վեդու համայնքապետարանում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Ա․Ղուկասյանի, Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի, ինչպես նաև ԱՌԿ խորհրդի անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աղետների ռիսկերի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Վեդի համայնքի ղեկավար Գ․Սարգսյանը։
ՀՀ-ում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ հրդեհների առաջացման ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով, նիստի ժամանակ քննարկվել են բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների կազմակերպման, բնակավայրերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի, պատահարների հավաքագրման և հաշվառման, Վեդի համայնքի «Աղետների ռիսկի պլանի» պլանով սահմանված գործողությունների իրականացման հարցեր, որոնք հնարավորություն կտան համայնքի տարածքում ԱԻ առաջացման դեպքում համարժեք արձագանք տալ գնահատված կարիքներին՝ ապահովելով բնակչության պաշտպանության իրականացումը արտակարգ իրավիճակներում։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ենթակա ստոբաժանումների կողմից անց են կացվել ուսուցողական միջոցառումներ․ Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ «Աշխարհի Հայեր» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բակային ճամբար ծրագրի շրջանակներում՝ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցում և Սասունիկի մշակույթի տանը անց են կացրել «Առաջին օգնությունը արնահոսության և կոտրվածքների դեպքում» թեմայով սեմինար պարապմունքներ, որոնց մասնակցել է 39 աշակերտ։
Պարապմունքներն անց են կացվել ինտերակտիվ տարբերակով․ հրշեջ-պարամեդիկի կողմից ներկայացվել են իրավիճակներ, որոնցում երեխաները փորձել են ներկայացնել առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ իրենց ձեռք բերած հմտությունները՝ արագ կողմորոշվելով և կատարելով տրված առաջադրանքները։
Փրկարարական ստորաբաժանումների կողմից պարբերաբար կազմակերպվող ուսուցողական միջոցառումները հնարավորություն են տալիս երեխաներին ոչ միայն ծանոթանալ հրշեջ-փրկարարների գործունեությանը և առավել հստակ պատկերացում կազմել դրա վերաբերյալ, այլ նաև պատրաստ լինել կյանքի տարատեսակ իրավիճակներում կազմակերպված, ճիշտ և գրագետ առաջին օգնության ցուցաբերման հմտություններին։
Ամսվա ընթացքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման կողմից Առողջապահության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մասնաճյուղում անց է կացվել է «Սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում անհետաձգելի միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ուսումնավարժության անցկացման նպատակներն էին կատարելագործել կազմակերպություն ղեկավար կազմի ունակությունները սուր վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման, ուժերի պատրաստականության ապահովման և անհետաձգելի միջոցառումների իրականացման գործում:
Ավարտին տեղի է ունեցել ուսումնավարժության ամփոփում, վեր են հանվել բացթողումներն ու թերությունները, միաժամանակ աշխատանք տարվել դրանց վերացման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

19:21 21.06.2025

Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. Էրդողան

Իրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

19:10 21.06.2025

Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համար

Բեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

19:00 21.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

18:50 21.06.2025

Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

18:40 21.06.2025

Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ը

Իրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...

BACK_TO_TOP