Բարեփոխումների շրջանակում կձևավորվի Ոստիկանության գվարդիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Բարեփոխումների շրջանակում կձևավորվի Ոստիկանության գվարդիան

12:20 29.08.2024

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը կապահովի ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից մեկի՝ գվարդիայի ձևավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
«• Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիան Հայաստանի պաշտպանությանը կաջակցի առավել հասցեական և թիրախային գործիքակազմով։ Կվերացվի գործող երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության գործառույթները և հանդիսանում է Ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը:
• Կհստակեցվի գործառույթների շրջանակը․ գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
• Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով:
• Առավել կարևոր ուղղություններից է գվարդիայի ապագա ծառայողների որակյալ կրթության և վերապատրաստման կազմակերպումը. առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ գվարդիայի ծառայողը ուժային միջոցներ կիրառելու հնարավորություն չի ունենա։
• Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։
Կառույցի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականին․ այն միտված է ներքին կայունության ու համերաշխության ապահովմանը։
Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

17:28 21.06.2025

Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

17:20 21.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...

ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը

17:10 21.06.2025

ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...

BACK_TO_TOP