16:28 29.08.2024
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ամբողջությամբ վերանայվում է ընտանիքի ապահովության գնահատման համակարգը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների տեսակները, լիազորությունները, ինչպես նաեւ Կառավարության սահմանած չափորոշիչները:
«Թիրախում կյանքի դժվար իրավիճակում հայտնված մարդիկ եւ ընտանիքներ են: Մասնավորապես առաջարկվում է սահմանել սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ. օրինակ՝ ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում, փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում, սոցիալական պատրոնաժ եւ այլն»,- նշել է փոխնախարարը:
Օրենքի նախագծով լիազոր մարմնին վերապահվել է լիազորություն՝ սահմանելու կենսական ծառայությունների, մասնավորապես խնամքին, ճաշարանի կազմակերպմանը, սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթեւանում կացարանով ապահովելուն վերաբերող եւ սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները: Դրանց պահպանման նկատմամբ կիրականացվի պետական վերահսկողություն ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից:
Օրենքի նախագծով սահմանվել են նաեւ «հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունն ու դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները: Ամրագրվել են նաեւ սոցիալական օգնության տրամադրման նոր սուբյեկտերը: Փոխնախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությանն է վերապահվել ընտանիքի անապահովության գնահատման լիազորությունը, համալիր գնահատումն ու դեպքի վարումը:
Աննա Ժամակոչյանի խոսքով համայնքներն իրավասու են տրամադրել այն սոցիալական ծառայությունները, որոնք կմշակվեն համայնքային սոցիալական ծրագրերով, որն էլ կհաստատի լիազոր մարմինը:
«Արդյո՞ք կան հստակ կարգավորումներ, որոնք խթանելու են համայնքներում սոցիալական աշխատանքի կայացումը»,- հետաքրքրվել է հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:
«Խնդրահարույց եւ դժվար վիճակում գտնվող ընտանիքների բացահայտումը, տեսանելի խնդիրների արձանագրումն ու փոխանցումը Միասնական սոցիալական ծառայությանը վերապահվում է համայնքներին եւ դա օգնելու է համայնքային սոցիալական ծրագրերի մշակմանը: Այս նախագծով նախարարությունն ունի նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի մշակման հանձնառություն»,- պարզաբանել է Աննա Ժամակոչյանը:
Փոխնախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների այլ հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է առաջարկություններ: Մասնավորապես առաջարկվել է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի ղեկավարին սույն օրենքի շրջանակում տալ ձեւաթղթեր եւ ուղեցույցներ հաստատելու իրավունք: Մյուս երկու առաջարկությունները վերաբերել են սոցիալական սատարողի իրավունքներին ու պարտականություններին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին մեկնարկվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
Հերիքնազ Տիգրանյանը նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունումը ժամանակահատվածում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկում՝ ոլորտի ներկայացուցիչների եւ հետաքրքրված անձանց մասնակցությամբ:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...
17:10 21.06.2025
ԵՄ դեսպան. Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունըՎրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար, և այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք միասին նշեցինք այս պատմական պահը։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է, ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության […] ...