10:57 30.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև մշտադիտարկել են Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող Թուրքմենական դամբարանը:
Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցում (պետ. ցուցիչ՝ 2.4.1, հանրապետական նշանակության) մասնագետները ծանոթացել են միջնադարյան կառույցների մնացորդների ու պատերի ամրակայման և նորոգման աշխատանքներին, անդրադարձել հետագա քայլերին՝ պատի շարվածքների լրացվող քարերի չափ-ձև, շաղախի գույն և որոշակի հատվածներում նախատեսված ծածկերի իրականացում:
Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար, պետ. ցուցիչ՝ 2.110.6, հանրապետական նշանակության) եկեղեցի։ Մասնագետները հեղինակային հսկողության, որակի տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթացել են իրականացված աշխատանքների և նախորդ այցի ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման արդյունքներին, տեղում քննարկել տանիքածածկույթի իրականացման հնարավոր տարբերակները։ Արձանագրվել է հուշարձանի տարածքից էլեկտրական սյան հեռացման փաստը։
Այնուհետև Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցում (7-րդ դար, պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) քննարկվել է եկեղեցու կոնստրուկտորական մասի նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցը և որոշվել է այն քննարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում։ Անդրադարձ է կատարվել նաև կրողունակությունը կորցրած քարերի փոխարինման հնարավորությանը։
Այց է իրականացվել նաև Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան. հնձանների նորոգման և վերականգնման աշխատանքներում արձանագրվել են շեղումներ։ Մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, և տրվել են համապատասխան հանձնարարականներ շտկումների վերաբերյալ: Որոշվել է փոխել հնձաններում իրականացված սալերը՝ համապատասխանեցնելով պահպանված հնձանի կերպարին, քննարկվել են շինհրապարակի կահավորման, բարեկարգման և այլ հարցեր։
Նախարարության աշխատակիցները մշտադիտարկել են նաև Արգավանդ գյուղում գտնվող ՀՀ տարածքում հաշվառված Թուրքմենական դամբարանը (պետ. ցուցիչ՝ 3.18.1, հանրապետական նշանակության)։ Հուշարձանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով՝ սինթեզելով միջնադարյան հայ և մահմեդական ճարտարապետական տարրերը։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թ: Հուշարձանը մասնակի նորոգվել է 2001 և 2015 թվականներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:30 21.06.2025
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի […] ...
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...
12:45 21.06.2025
Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...