11:23 30.08.2024
Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։ Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որը ներառում էր ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ 6-14 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնումե ն ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Գրադարանը համագործակցել է Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գավառի գյուղատնտեսական քոլեջի, Գավառի մշակույթի տան, Գավառի ուսուցողական կենտրոնի և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ։
«Բացահայտենք մեր տարածաշրջանի ստեղծագործողներին» ծրագրի շրջանակում տարեցների և երիտասարդների համար կազմակերպվել են գրքի շնորհանդեսներ, հանդիպում գրողների և մշակութային գործիչների հետ՝ նպաստելու տարածաշրջանի ստեղծագործող տարեցների և երիտասարդների ավելի լայն ճանաչմանը:
Կազմակերպվել են գրողների, մշակութային գործիչների հոբելյանական օրերին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ, որոնց ընթացքում ընթերցողները առիթ են ունեցել անձամբ շփվելու գրողների և նրանց մտերիմների, գրականագետների, արվեստի գործիչների հետ։
Կազմակերպվել են զրույց-քննարկումներ պատմական թեմաներով, ինչպես նաև հուշ-ցերեկույթներ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։
Ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է սեմինար-հանդիպում մարզի շուրջ 25 համայնքային գրադարանների աշխատակիցների հետ, որի նպատակն էր փորձի փոխանակման միջոցով մշակել նախագծեր և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն ընթերցողների պահանջներին, կբարելավեն գրադարանների գործունեությունը և կնպաստեն համագործակցության ընդլայնմանն այլ գրադարանների և մշակութային հաստատությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:09 21.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման […] ...
13:00 21.06.2025
Խաչանովի երկրորդ հաղթանակը ՀալեումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-3, 1-6, 6-3 հաշվով հաղթել է աշխարհի 27-րդ ռակետ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Խաչանովը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիի դեմ: ...
12:54 21.06.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 11.00-20.00-ն Աջափնյակ վարչական շրջանում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտում և ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...
12:45 21.06.2025
Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...
12:41 21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...