16:26 03.04.2018
Ոռոգման ջրակորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խորանարդ մետր, այսինքն՝ տեղ չի հասել ոռոգման նպատակով բաց թողնված ջրերի 1/3-ը: Ըստ ՀԾԿՀ տվյալների՝ 2015 թվականին ոռոգման համակարգի ջրային հաշվեկշիռը ողջ Հայաստանում կազմել է 980 մլն 418 հազար 600 խորանարդ մետր: Դրանից ինքնահոս եղանակով բաց է թողնվել 897 մլն 220 հազար 600 խորանարդ մետրը, իսկ մեխանիկական եղանակով՝ 83 մլն 198 հազար խորանարդ մետր: «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ի կողմից ջրի կորուստը կազմել է 161 մլն 150 հազար խորանարդ մետր, իսկ «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ի կողմից՝ 105 մլն 622 հազար 500 խորանարդ մետր:
SHANTNEWS-ը հետաքրքրվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանից, թե ինչ աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ։
«Կան ընթացիկ աշխատանքներ և հիմնանորոգման աշխատանքներ: Համակարգային լուծումը այսօր, ցավոք սրտի, մենք կատարում ենք վարկային միջոցներով, ինչքան շատ կատարենք, էնքան շատ վարկային բեռ կունենանք մենք, թեկուզ վարկային միջոցներով, համոզված եղեք, կատարվում են առաջին անհրաժեշտության աշխատանքները»,- ասել է Նարիմանյանը:
Հարցին, թե կորուստների վերաբերյալ ինչ տվյալներ ունի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, Նարիմանյանը պատասխանել է.
«45-50 տոկոսի չափով՝ ջրառի կետից մինչև օգտագործող ու մշակաբույս»:
Ստացվում է՝ Սևանա լճից, ոռոգման նպատակով վերցրվող ջուրը մինչև Արարատյան դաշտ հասնելը, ըստ պաշտոնական տվյալների, 45-ից 50 տոկոս կորուստ է ունենում:
Հիշեցնենք, որ դեռ 2001 թվականին է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանն ասել, որ Հայաստանի 17 հազար կմ երկարությամբ ոռոգման համակարգի վերակառուցման համար, որի հաշվին ոռոգվում է 130 հազար հա, անհրաժեշտ են 1.5 մլրդ դրամի ներդումներ: Նրա խոսքերով՝ ոռոգման համակարգը խորհրդային ժամանակներից կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, իսկ վերջին 15 տարում ամբողջությամբ վերանորոգվել է միայն 1000 կիլոմետրանոց հատվածը՝ պետբյուջեի միջոցների և միջազգային կառույցների աջակցության հաշվին:
Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ոռոգման համակարգի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար բազմաթիվ վարկեր է վերցրել: Սակայն խնդիրը չի լուծվել:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...