13:58 14.09.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Նրա նկատմամբ նաև հետախուզում էր հայտարարվել։ Այսօր դատարանում Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը նշել է, որ Ֆարմանյանը շուտով կվերադառնա Հայաստան։
«Տվյալ քրեական գործով Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը: Ես այս փաստաթուղթը դատարանին եմ ներկայացնում իսկությունը ստուգելու համար և ամենևին չեմ խնդրում այն կցել քաղհայցին, քանի որ քրեական գործը որևէ առնչություն չունի աշխատանքային վեճի հետ»,- դատավարության ընթացքում նշել է Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկին պրոռեկտորի հայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի, որով նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն պրոռեկտորի պաշտոնից ազատելու համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամիսների համար վճարել միջին աշխատավարձ: Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանն այսօր դատարանում պահանջել է հաշվի առնել այն, որ նախկին պրոռեկտորը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար, ինչը, ըստ փաստաբանի, ապացուցում է գործատուի կողմից Ֆարմանյանի նկատմամբ անվստահության առկայությունը և անհնար է դարձնում նրան աշխատանքի վերականգնելը, հետևաբար, պատասխանող կողմը պահանջել է հայցը մերժել։
«Քրեական գործում որևէ մեկը իրավունք չունի խախտելու Անահիտ Ֆարմանյանի անմեղության կանխավարկածը: Հարցը սրանում չէ, բայց նրան առաջադրված մեղադրանքն այնքանով կապ ունի քաղաքացիական վեճի լուծման հարցում, որ փոխվել է խափանման միջոցը, ոչ թե մեղադրանքն է վերացել: Անվստահության խնդրի քննարկման հարց կա: Երբ անձի նկատմամբ այդպիսի գործողությունն են կատարում, ինչքանո՞վ կարող է վստահություն լինել աշխատող-գործատու հարաբերություններում»,- ասել է Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչ Սուսաննա Մխիթարյանը:
Անահիտ Ֆարմանյանը կվերադառնա՞ Շիրակի պետական համալսարան, թե՞ ոչ: Այս մասին դատարանի վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...