Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Սկսած 1990-ականներից՝ հայկական կողմն ունի շուրջ 1000 անհետ կորած․ ԿԽՄԿ

17:22 30.08.2024

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկից մինչև հիմա հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, որոնցից շուրջ 700-ը՝ 90-ականներից, իսկ մոտավորապես 300-ը՝ 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված «Անհայտ կորածների միջազգային օրվան» նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնողները համաձայն չեն լինում ԴՆԹ հետազոտության արդյունքների հետ և չեն ընդունում իրենց որդիների զոհվելու հանգամանքն ու դիմում են ԿԽՄԿ՝ նրանց որպես անհետ կորած գրանցելու համար, Ամատունին նշեց, որ շատ կարևոր է հասկանալ իրական, օբյեկտիվ պատճառը, թե ինչո՞ւ ընտանիքները չեն ընդունում արդյունքները։

«Այստեղ մենք գործ ունենք ինչպես ընտանիքների, այնպես էլ պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են ընտանիքներին հասցնել այդ հարցերի պատասխանները, որպեսզի կարողանանք պատկան մարմինների հետ աշխատելով և իրավիճակը պարզաբանելով՝  աջակցել նրանց ավելի պրոֆեսիոնալ գործել և հետագայում փոքրացնել նման դեպքերի թիվը», – ասաց Ամատունին՝ շեշտելով, որ խոսքը կարող է վերաբերել ինչպես ռազմական սրացումների, այնպես էլ տարերային աղետների հետևանքներին, ուստի շատ կարևոր է, որ նման հաստատությունները կարողանան լիարժեք կազմակերպել իրենց աշխատանքը։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը վերահաստատեց, որ կազմակերպության ներկայացուցիչներն այցելում են բոլոր այն անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։

«Ընտանիքներն առաջինն են իմանում այցելությունների մասին։ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում են գերիներին՝ անկախ կարգավիճակից։ Այցելում ենք բոլոր անձանց, որոնց գերության մեջ գտնվելը հաստատել են իշխանությունները։ Սակայն մեր կազմակերպությունը չի տեղեկացնում այցելվող անձանց թվի մասին», – հիշեցրեց Զառա Ամատունին։

Պատասխանելով հարցին, թե որոնողական աշխատանքների հետ կապված ԿԽՄԿ–ն բանակցո՞ւմ է արդյոք ադրբեջանական կողմի հետ, Զառա Ամատունին նշեց, որ կազմակերպությունը` որպես մարդասիրական ու չեզոք միջնորդ, այդ բանակցություններում դերակատարում չունի, սակայն երկխոսության միջոցով մշտապես փորձում է հարցը պահել իշխանությունների, պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:

«Որոնողական կամ նույնականացման աշխատանքների մասին, որոնք կարող են որոշակի դեպքերում պատասխաններ տալ որոշակի թվով ընտանիքիների, այս պահին մենք չենք կարող խոսել, սակայն մենք պատրաստակամ ենք դրանց աջակցել», – շեշտեց Ամատունին՝ հավելելով, որ որոշակի առաջընթաց արձանագրելու համար կարևոր է այդ հարցում կողմերի քաղաքական կամքը։

Մինչև հիմա Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP