19:12 03.04.2018
Ծնողների իրազեկման մակարդակի հետ կապված լուրջ խնդիր ունենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պպոյանը՝ նշելով, որ մի շարք համայանքներում ծնողները խնդիրներ են ստեղծում մանկապարտեզում՝ ցանկանալով երեխայի ծնունդը նշել այնտեղ, իսկ մանկապարտեզներում չի կարելի կրեմային արտադրանք կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը:
Նրա խոսքով՝ նախ՝ պետք է կարողանանք բացատրել բոլոր այն բացասական հետևանքները, որ առաջացնում են գազավորված ըմպելիքներն ու շաքարի մեծ քանակություն պարունակող շոկոլադե սալիկները:
«Շոկոլադ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մակնշմանը և զերծ մնալ արմավենու յուղից պատրաստվող, շաքարի մեծ քանակություն պարունակող շոկոլադից: Շաքարի մեծ պարունակությամբ և էներգետիկ մեծ խտություն ունեցող սալիկը, որն ավելի վտանգավոր է քան ԳՄՕ-ները, ոչ միայն օգտակար չէ այլև վնասակար է առողջությանը: Երկրորդ տիպի շաքարային դիաբետի ռիսկն է զարգացնում»,- ասաց փորձագետը:
Բարձրորակ հումքից բաղկացած շոկոլադները գրեթե կրկնակի թանկ են, սակայն ավելի լավ է ուտել երկու անգամ քիչ, բայց բարձրորակ, քան ավելի շատ ու ցածրորակ շոկոլադ:
Փորձագետը նաև կոչ արեց հանրությունը, հատկապես երեխաներին զերծ պահել ժելեներից ու ներկած կոնֆետներից, քանի որ դրանք քիմիական ծագում ունեն և երեխայի նյարդային համակարգի վրա բացասաբար են ազդում:
Դավիթ Պիպոյանը նաև խիստ վտանգավոր ճարպաթթուների մասին խոսեց՝ դա «լուրջ խնդիր» որակելով:
«Ինքս խանութներում ուշադրություն եմ դարձրել, որ բուսական ծագման սերուցքներում օգտագործվում է հիդրոգենացված ճարպը: Մարդը օրական 4 գրամ տրանսճարպաթթու է ստանում և մեկ պաղպաղակի սպառումով դրա լիմիտը արդեն գերազանցում եք, և դրան զուգահեռ կարող է օգտագործվել պանիր, ֆրի, չիպս, հրուշակեղենային արտադրանք, բլիթներ»,- ասաց նա և նկատեց, որ այս խնդիրը թեպետ ուշացած, սակայն ԵԱՏՄ-ի ուշադրության կենտրոնում է:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...