ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

13:22 31.08.2024

ՀՀ կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում են լինելու բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության ու խաղաղության օրակարգերն՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին ՀՀ-ում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները հիմնված են՝ «Հայրենիքը պետությունն է» և «Իրական» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ըստ այդ հայեցակարգերի՝ ՀՀ-ը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են՝ անվտանգությունը և ազատությունը», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ բարեկեցության և դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է և աշխատանքը՝ որպես համընդհանուր անելիք։

Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ արձանագրել է, որ 2024 թվականի հուլիսին՝ 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավել աշխատող կա ՀՀ-ում։ Նա նկատել է, որ այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։

«Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ», – ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ սա այն հանգամանքի կարևորագույն արտահայտություններից մեկն է, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր՝ ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգացում է ապրում՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։

ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ միևնույն ջանքի գործադրմամբ՝ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ զարգացումը նույնպես Կառավարության ուշադրության կենտրոնում է։

«Այս ամենն ամբողջանում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությամբ և խաղաղության օրակարգով, որին ՀՀ կառավարության հավատարմությունն անսասան է։ Այս օրակարգերի՝ հնարավորինս արդյունավետ սպասարկումն է լինելու Կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են», – եզրափակել է ՀՀ վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP