16:20 03.04.2018
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շտապ հանձնախումբ է գործուղել Ներքին Գետաշեն:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ մեծ աղմուկ է բարձրացել Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու տարածքում հայտնաբերված 250-ից ավելի խաչքարերի ու տապանաքարերի առնչությամբ:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Ներքին Գետաշեն համայնքի միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքի ընթացքում թույլ են տրվել կոպիտ շեղումներ գոյություն ունեցող նախագծից: Խնդիրը պարզելու և տեղում լուծում գտնելու համար աշխատախումբ գործուղելը, նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով, հնարավորություն կտա այլ վայրում նման իրավիճակի բացառումը: Այլապես, ըստ նախարարի, խաչքարերի որոնման նպատակով կարող են համատարած եկեղեցիներ քանդել:
Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնել է, որ 2013 թվականին նախարարությունը համաձայնեցրել է հուշարձանի մասնակի վերականգնման և նրա զանգակատան կառուցման նախագիծը, սակայն աշխատանքները կատարվել են նախագծին ոչ համարժեք:
«Սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ, և եկեղեցու պատերի միջից դուրս են բերվել խաչքարերի ու տապանաքարերի հիմնական ծավալները: Իրավիճակի պատասխանատուն և՛ համայնքի ղեկավարությունն է, որը շինարարության թույլտվություն է տվել, և՛ շինարարությունն իրականացնող, տեխնիկական և հեղինակային հսկողության կազմակերպությունները»,- տեղեկացրել է Արմեն Աբրոյանը: Մենք պետք է փորձենք խնդիրը կարգավորել նախագծային լուծումներով, որի ընթացքում մեր Գիտահետազոտական ՊՈԱԿ-ի միջոցով պետք է հաշվառել դուրս հանված խաչքարերը, անձնագրավորել, ուսումնասիրել՝ որտեղ կարելի է դրանք կիրառել, նաև պետական ցուցակներում ներառել: Հանձնախումբը պետք է փորձի հասկանալ՝ դուրս հանված հուշարձանապատկան բեկորները որքանով են վերականգնելի, առաջարկի լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն հուշարձանին հասցված վնասը: Պետք է հետևողական լինենք, որպեսզի մասնագիտական լուծումներով վերականգնենք այդ վնասը: Իսկ անդառնալի վնասի համար մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...