14:03 04.09.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նրա տեղեկացմամբ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:
Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը՝ մասնավորապես կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողն անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով եւ Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաեւ բազայի լրամշակման հետեւանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր:
2011-2012 թվականներին ոլորտում որոշակի վրիպակներով եւ թերություններով զանգվածային թվայնացում է տեղի ունեցել, եւ այժմ նախագծով առաջարկվում է ուղղել այդ թերությունները՝ չպատժելով քաղաքացիներին:
«Սա բարեխիղճ հարկ վճարողի համար միայն լավ գործիք է: Եթե ինքն իր հարկային պարտավորությունները կատարել է, ապա այդ տույժերը զրոյացվում են: Իսկ եթե չի կատարել իր հարկային պարտավորությունները եւ դրանք չի վճարել այդ տարիների ընթացքում, ապա իր համար այդ տույժերը չեն զրոյացվում: Այսինքն՝ սա օգնում է պարտաճանաչ հարկ վճարողին»,-պարզաբանել է զեկուցողը: Նա նաեւ հավելել է, որ ամեն դեպքում քաղաքացին պետք է կատարի իր հարկային պարտավորությունները: Առայսօր ճշգրտվել են մոտ 80.000 անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ:
Նախագծի վերաբերյալ պատգամավորները տարբեր տեսակետներ են արտահայտել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում անդրադառնալ պատգամավորների դիրքորոշումներին:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...