Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի պրոֆեսիոնալներին

16:48 04.09.2024

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է Միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն շուրջ 20 երկրից Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:
Համաժողովի բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը, իսկ ոլորտի զարգացման առաջնորդությունն ստանձնել և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Նախարարը շեշտել է, որ տարիներ շարունակ Կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը և երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում:

Արբիտրաժի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում:

Օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարվել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը: Այս տարի կմեկնարկեն Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում:

Ամփոփելով ելույթը, նախարարը վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Արբիտրաժային շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև շուրջ 9 մասնագիտական քննարկումներ տարբեր թիրախային ոլորտների զարգացման առնչությամբ:
«Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքը կազմակերպվել է Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից և իրականացվում է Եվրոպական Միության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քոունթերփարթ ինթերնեյշնլի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP