16:55 04.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պնդմամբ՝ հանրապետությունում վերջին մի քանի աղմկահարույց հոսանքազրկումներն իր պատասխանատվության տիրույթում չեն եղել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին պնդել է, որ անցած տարի ՀՀ կառավարության նիստի, ինչպես նաև այս տարվա ընթացքում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկայացման և Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային խաղի ժամանակ էլեկտրամատակարարման ընդհատումներն իրենց պատասխանատվությունից դուրս գտնվող ցանցում և ենթակայաններում խնդիրների հետևանք են եղել։
«Անցած տարվա նոյեմբերին Կառավարության նիստի ժամանակ էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառների ուսումնասիրման համար ստեղծված հանձնաժողովի հետաքննության արդյունքում պարզվել է, որ դա տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվող աշխատանքների պատճառով։ Դրա հետևանքով հոսանքազրկվել էր հանրապետության տարածքի 1/3-րդը։ Դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր։ ԲԷՑ-ի անջատումները լինում են կարճատև՝ 15-20 րոպե, բայց մասշտաբային»,-պարզաբանեց Դարբինյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պատճառն էլ հաստատության հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի հետ կապված խնդիրն է եղել։ Դարբինյանի հավաստմամբ՝ ՀԷՑ-ի մասնագետները վթարից առաջ մի քանի անգամ ստուգայցեր են կատարել և պարզել են, որ թատրոնի հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորը խնդիր ունի։ Թատրոնի աշխատակիցներին տեղեկացվել է, որ տրանսֆորմատորը ենթակա է փոխարինման, ինչն անտեսվել է, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը։
«Ավելին՝ նրանք որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել։ Վթարից հետո ՀԷՑ-ի մասնագետները ևս մեկ անգամ տեղում ուսումնասիրել են պատճառը և նշել, որ խնդիրը տրանսֆորմատորի մեջ է։ Արդյունքում Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել»,-ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
Անդրադառնալով Աբովյանի մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային խաղի ժամանակ հոսանքի անջատման պատճառին՝ Դարբինյանը մանրամասնեց, որ մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան գրության հիման վրա անջատվել է նրանց հաշվեկշռում գտնվող երկու տրանսֆորմատորներից մեկը։ «Դրա հետևանքով խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որը, չդիմանալով դրան, անջատվել էր։ ՀԷՑ-ի աշխատակազմն, իհարկե, օպերատիվ աջակցել է վթարի վերացմանը, որի շնորհիվ էլեկտրամատակարարումն արագ վերականգնվել է։
Նշված դեպքը ևս մանրամասն ուսումնասիրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում պարզվել է, որ անջատվել է նրանց բալանսում գտնվող տրանսֆորմատորի բարձր լարման ապահովիչը»,-ներկայացրեց Դարբինյանը՝ ավելացնելով, որ ընկերության կողմից հնարավորինս աջակցություն է ցուցաբերվել թե՛ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին, թե՛ Աբովյանի մարզադաշտին՝ չնայած նման պարտավորություններ չեն ունեցել։
«Ուզում եմ ընդգծել նաև, որ այդպիսի հաստատություններն ունեն իրենց սեփական էլեկտրատնտեսությունը, որը հիմնականում վատ վիճակում է գտնվում, չի ենթարկվում համապատասխան զննումների, մինչդեռ այդ ենթակառուցվածքները ենթակա են պարբերական վերանորոգման, կարգի բերման կամ փոխարինման»,-ընդհանրացրեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...