Վարչապետը բացատրություն է ակնկալում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վերաբերյալ առկա բողոքների առնչությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Վարչապետը բացատրություն է ակնկալում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի վերաբերյալ առկա բողոքների առնչությամբ

13:30 05.09.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրաձայնեց բոլոր մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրների վերաբերյալ բողոքների մասին: Առաջիկայում վարչապետի մոտ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով խորհրդակցություն կլինի, վարչապետն ակնկալում է հստակ բացատրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: «Ցավով պետք է արձանագրեմ, որ Հանրապետության բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Եվ այն, որ մենք ժամանակին կառավարության  նիստի ընթացքում հոսանքի անջատում ունեցանք, պետք է բոլորիս համար ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այնպես չէ»,-ասաց Փաշինյանը:

Առաջիկայում վարչապետի մոտ պետք է խորհրդակցություն լինի, ակնկալում է բացատրություն, թե ինչու է այդպես: Նա շեշտեց՝ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես են այդ հարցը լուծելու:

Վարչապետի ընկալմամբ՝ խնդիրը գնալով խորանում է:  Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունից հստակ ծրագիր է ակնկալում, թե ինչպես են հնարավորինս արագ այդ խնդիրը լուծելու: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ նախարարության և փոխվարչապետի հետ քննարկելով՝ որոշակի աշխատանքներ արդեն իսկ արել են:

«Մասնավորապես, վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Եթե տասնամյա ներդրումային ծրագրով ամեն տարի պլանավորված էին շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է 26 մլրդ դրամի ներդրում: Նոր տնտեսությունների, նոր գործարանների կամ նոր սպառողների վրա, որոնք միանում են, մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում: Այն ներդրումները, հնարավորությունները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, նվազում են»,-նշեց Բաղրամյանը:

Նրա վստահեցմամբ՝ այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ են իրականացրել, որ ընկերության մոտ գումարներ ազատվեն: Այլ միջոցառումներ ևս նախատեսում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.06.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

19:15 07.06.2025

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:       ...

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

19:11 07.06.2025

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:   «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...

BACK_TO_TOP