16:56 14.09.2018
ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում:
Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի պատճառով Նյու Բերն քաղաքում 150 մարդ թակարդում էր հայտնվել: Տասնյակ բնակիչներ արգելափակվել էին իրենց տներում ջրհեղեղի պատճառով: Նրանք սպասում են փրկարարների օգնությանը:
NEW: #Hurricane #Florence has made landfall near Wrightsville Beach, North Carolina at 7:15 AM EDT (1115 UTC) with estimated maximum winds of 90 mph (150 km/h), and a minimum central pressure estimate of 958 mb (28.29″). https://t.co/tW4KeGdBFb pic.twitter.com/vzpe6MjTf9
— National Hurricane Center (@NHC_Atlantic) September 14, 2018
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...
17:21 16.06.2025
Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքումՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...
17:14 16.06.2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...