10:37 11.10.2017
ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ ղեկավարի հրաժարականից հետո միջազգային այդ կազմակերպությունում նախատեսվում է քննարկել նաև Ադրբեջանում տիրող վիճակը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Հոկտեմբերի 11-ի նիստի օրակարգում Ադրբեջանին վերաբերող երկու բանաձևի նախագիծ կա: Առաջինի հեղինակներն են ԵԽԽՎ Ադրբեջանի գծով զեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շենախը և ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան: «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումով նախագծում մատնանշվում են այն ճնշումները, որոնք կիրառվում են լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ընդդիմության նկատմամբ:
Զեկուցողները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վերջին տարիներին կայացված 120 վճիռները, որոնք պաշտոնական Բաքվի կողմից անտեսվել են կամ կատարվել են մասնակիորեն:
Ադրբեջանի վերաբերյալ մյուս բանաձևի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևը վերաբերում է Ադրբեջանի շուրջ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալին:
«2012-ից 2014 թվականներին փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով Վեհաժողովի անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունները լրջորեն մտահոգում են ԵԽԽՎ անդամներին: Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ կերպով այս մեղադրանքների առթիվ անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել` լիարժեքորեն համագործակցելով միջազգային կառույցների հետ», – նշված է Ալան Դեստեքսի հեղինակած բանաձևի նախագծում:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...