Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցչին

16:04 19.09.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։

Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։

Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։

Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի գնումների կազմակերպման գործընթացներում։

Կողմերը համաձայնել են, որ ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի անցումային փուլ։

Դիտարկվել են ոլորտի բոլոր շահառուների համար դասընթացների կազմակերպման, FIDIC-ի չափանիշների կիրառման արդյունավետության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկներ։

Քննարկվել են նաև այլ ուղղություններով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում համագործակցության հնարավորությունները։

Կողմերը կարևորել են գործակցության նախանշված օրակարգը, որի իրագործման համար պայմանավորվել են առաջիկայում համատեղ քննարկումներ ունենալ նաև գործընկեր պետական այլ կառույցների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.05.2025

SHANTNEWS

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

21:47 08.05.2025

Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...

ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապին

21:36 08.05.2025

ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապին

ԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

21:24 08.05.2025

ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծը

Մայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...

Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը

21:16 08.05.2025

Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը

Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

21:00 08.05.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...

BACK_TO_TOP