Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր

18:24 20.09.2024

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հայկ Կոնջորյանն առաջարկել է քննարկումը ծավալել բաժանորդակենտրոն, քաղաքացիակենտրոն տրամաբանությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր զանգվածային դժգոհությունները, որոնք հատկապես վերջին մի քանի ամիսներին առկա են Հայաստանի մարզերում եւ Երեւանում՝ կապված էլեկտրաէներգիայի խափանումների եւ դրան ածանցված բազմաթիվ խնդիրների հետ: Նա նաեւ ներկայացրել է քաղաքացիների մյուս դժգոհությունները՝ կապված տեխնիկայի խափանումների, փոխհատուցման մեխանիզմների, բազմաթիվ տնտեսավարողների մեծ կորուստների հետ եւ այլն:

«Պետք է կարողանանք քննարկումը տանել լուծման միտված ուղղությամբ, քանի որ սրանք խնդիրներ են, որոնք պարզապես չեն կարող մնալ չլուծված»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը:

Նրա դիտարկմամբ պետք է հասկանալ, թե որտեղ ինչ անելիք կա, որ կառույցը որտեղ է թերանում, եւ եթե կա օրենսդրական նոր լուծման կարիք, ապա անել դա:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ քննարկումները կլինեն շարունակական՝ խնդրի լուծման ուղիները գտնելու համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի հաճախակի դարձած խափանումների պատճառները՝ նշելով, որ դրանք երեքն են: Առաջին եւ հիմնական պատճառը, ըստ նրա, ոլորտում ենթակառուցվածքների գերմաշվածությունն է, որն առավելապես նկատելի է ցածր լարման հատվածում: Բացի այդ, համայնքներում առկա է միայն ռադիալ համակարգ, այսինքն՝ Երեւանից դուրս որեւէ համայնքում չկա երկսնուցման համակարգ, եւ ցանկացած բնույթի վթարի դեպքում հնարավոր չի լինում տարածքն ապահովել էլեկտրական հոսանքով, մինչեւ չվերացվի վթարը:

Երկրորդ խնդիրը կապված է ընկերության մենեջմենթի՝ կառավարման հետ: Խնդիրներ կան նաեւ ընկերության թեժ գծի հետ, որը, զեկուցողի խոսքով, բարելավման կարիք ունի:

Որպես երրորդ խնդիր նշվել է էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների ենթակայությամբ գործող էներգետիկ ենթակառուցվածքների վատ վիճակը:

«Շատ դեպքերում նույն վթարներն ու հոսանքի անջատումներն ուղեկցվում են այդ ենթակայաններում տեղի ունեցած խնդիրներով: Այս խնդիրը բարձրաձայնել ենք նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, եւ, կարծում եմ, որ այստեղ որոշակի օրենսդրական փոփոխության կարիք կարող է առաջանալ, քանի որ կա օրենսդրական բաց»,- ասել է զեկուցողը:

Գարեգին Բաղրամյանը պատգամավորներին է ներկայացրել նաեւ սպասարկման որակի մասով արդյունքային ցուցանիշները, որոնք, ըստ զեկուցողի, կառույցը ձգտում է բարելավել: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, անդրադարձել ներդրումներին, աշխատանքի թերակատարումների պատճառներին, կատարվելիք աշխատանքներին, տվել պարզաբանումներ:

Նրա խոսքով ՀԷՑ-ի ներդրումների մեծ մասը պետք է ուղղված լիներ սպասարկման որակի բարելավմանը: 2016-2023 թվականներին նախատեսված է եղել կատարել 233 մլրդ դրամի ներդրումներ:

«Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի: Գրեթե պահպանվել են 7 տարում ներդրումների ծավալները, այսինքն՝ մոտ 233 մլրդ դրամի դիմաց փաստացի 230 մլրդ դրամ ներդրում իրականացվել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Այսինքն՝ սպասարկման որակի բարելավման համար 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Կան օբյեկտիվ պատճառներ. դա նոր սպառողների միացումն է: Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, նոր կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով՝ այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»,- ասել է բանախոսը:

Ծրագրերին անդրադառնալով՝ նա հայտնել է, որ 2024-2025 թվականներին նախատեսված է 6,3 մլրդ դրամով ամբողջապես վերազինել Երեւանի փոքր կենտրոնի ենթակառուցվածքները.

«Այսինքն՝ փոխվելու են բոլոր տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման լարերը, եւ գրեթե 100 տոկոսանոց արդյունքի ենք հասնելու: Նման պրակտիկա ենք առաջարկում նախարարության, մարզպետարանների ու համայնքների հետ քննարկել, վեր հանել ամենախնդրահարույց համայնքները, եւ այդ հասցեական ներդրումներն իրականացնել ամբողջական վերակառուցման արդյունքում»:

Հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է համակարգի նկատմամբ հանրության անվստահությունից, օրենսդրական կարգավորման խնդիրներից, էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով ոչ միայն անհատներին, այլ նաեւ բիզնեսին հասցված վնասներից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ բաշխման ծառայությունը մենաշնորհ է ու հավելել՝ ազատականացման արդյունքում պետք է հասնել այն իրողության, որ ՀԷՑ-ը մատուցի միայն բաշխման ծառայություն: Նրա խոսքով վաճառքն է ազատականացվել, բայց բաշխման ծառայությունն ամբողջ աշխարհում է մոնոպոլ: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը նշել է, որ մեծ ծավալի ներդրումներ են արվում, սակայն 298 մլրդի ներդրումը տասնապատիկ քիչ է դեռեւս 30-ականներին կառուցված համակարգն ամբողջությամբ վերազինելու համար:

Հարցուպատասխանի ձեւաչափում մտահոգություն է հնչել ՀԷՑ-ի սեփականատերերի ներդրումային քաղաքականության, պարտավորությունների կատարման ընթացքի առնչությամբ: Գարեգին Բաղրամյանի գնահատմամբ եթե մեզ մոտ էլեկտրաէներգիան ավելի թանկ է, ապա դա խոր պատճառներ ունի:

«Տարածաշրջանի ենթակառառուցվածքները դեռեւս ամբողջապես բացված չեն, մեր ազատ շուկան լիարժեք կգործի, երբ կունենանք հաստատուն կապ Վրաստանի հետ, կկարողանանք դուրս գալ ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ»,- նշել է զեկուցողը:

Պատգամավորները փորձել են հասկանալ՝ ՀԷՑ-ի աշխատաոճի, շատ դեպքերում ոչ պատասխանատու քայլերի, անհիմն հոսանքազրկումների մասով ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հնչած հարցերի առնչությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանումներ է ներկայացրել:

«Կարծում եմ՝ արդյունավետ քննարկում էր: Համոզվեցի, որ այն խնդիրները, որոնք կան էլեկտրաէներգիայի մատակարարման եւ ՀԵՑ-ի հետ վերջին տարիներին, չեն լուծվելու այն ստանդարտ գործիքակազմով, որոնք ունենք»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ըստ նրա՝ խնդրի լուծման համար նոր գործիքակազմ է պետք: Նա հավելել է, որ թեեւ ՀԷՑ-ն անցած 6-7 տարիների ընթացքում, ըստ Գարեգին Բաղրամյանի, 690 մլն դոլարի ներդրումներ է կատարել, այնուամենայնիվ, իրավիճակը ոլորտում ավելի է վատացել:

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ այն հարցադրումները, որոնք հնչեցնում են քաղաքացիները, շատ հստակ եւ առարկայական են: Դրանց լուծման հարցում անելիքներ ունեն թե՛ օրենսդիր եւ գործադիր մարմինները, թե՛ հանձնաժողովները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP