«Բրիտանական կողմը պետք է Ռուսաստանից ներողություն խնդրի». Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Բրիտանական կողմը պետք է Ռուսաստանից ներողություն խնդրի». Պեսկով

12:30 04.04.2018

Այսօր Մոսկվայի պահանջով Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից երկրների հանդիպում է հրավիրվել: Առիթը Բրիտանական «Փորթոն Դաուն» լաբորատորիայի՝ նախօրեին կատարած հայտարարությունն է: Լաբորատորիայի մասնագետները նշել էին, որ չեն կարող հաստատել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ օգտագործված նյարդապարալիտիկ նյութի հստակ աղբյուրը: Լաբորատորիան հայտարարել է, որ իրենց գործը չէ ասել, թե որտեղ է այն արտադրվել:

Սկրիպալի գործի վերաբերյալ իր մեկնաբանություններն է կատարել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Անկարայում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Հարց է ծագում, թե ինչի վրա էր հիմնվում բրիտանական կողմը: Այժմ բրիտանական կողմը պարտավոր է այդ հարցին պատասխանել: Ռուսական կողմը հենց սկզբից էլ ասում էր, որ այս ամենի հետ կապ չունի: Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, որը նախագահ Պուտինին էր մեղադրում, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետը պետք է ինչ-որ կերպ նայեն Եվրամիության իրենց գործընկերների աչքերին, որոնց նրանք ինչ-որ բաներ են պատմել, և նաև պետք է ռուսական կողմից ներողություն խնդրեն: Անշուշտ, սա երկար պատմություն է, և այս «մարազմը» արդեն շատ հեռուն է գնացել»,- նշել է Պեսկովը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

BACK_TO_TOP