Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել ՀՀ հարաբերությունները մյուս կողմի հետ. Վիգեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել ՀՀ հարաբերությունները մյուս կողմի հետ. Վիգեն Սարգսյան

14:09 04.04.2018

Բազմակենտրոն աշխարհում Հայաստանը գործում է բոլորի հետ համագործակցելու մեթոդով։ Բրյուսելը չի անում այնպիսի հայտարարություններ, որոնք ոգևորությամբ կընդունվեին այնտեղ, բայց դուր չէին գա Մոսկվային, և հակառակը։ Այս մասին այսօր Մոսկվայի անվտանգության համաժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարն իր ելույթը կառուցեց բազմաբևեռ աշխարհակարգի հիմնադրույթների քննարկման վրա և Հայաստանը ներկայացրեց որպես բոլոր բևեռների հետ համագործակցելու, նրանց փոխադարձ շահերի հատման կետում աշխատելու օրինակ։

«Պետք է ասեմ, որ մենք նույնպիսի պատասխան ենք ստացել մեր գործընկերներից։ Ես չեմ հիշում ոչ մի օրինակ, երբ ռուսական կողմը պետական մակարդակով նույնիսկ ակնարկով կասկածի տակ դներ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների ու կազմակերպությունների հետ։ Հենց նույն կերպ ես երբեք չեմ տեսել, որ ամերիկացի ու եվրոպացի գործընկերները ըմբռնումով չմոտենային Ռուսաստանի հետ մեր հատուկ հարաբերություններին»,– նշեց Վիգեն Սարգսյանը։

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը մշտապես բաց և կանխատեսելի քաղաքականություն է վարել բևեռների հետ, ինչի շնորհիվ էլ կարողացել է ըմբռնման արժանանալ այդ բևեռներում։

Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջական տեսագրությունը հասանելի է ShantNews.am-ի YouTube-յան էջում․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP