18:24 15.09.2018
Գյումրիում մեծածավալ փողոցաշինական աշխատանքների ընթացքի, նախագծային թերությունների մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի եթերում խոսել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Սեպտեմբերի 14-ին Գյումրիի քաղաքապետարանում փակ քննարկում է կայացել՝ կապված փողոցաշինական ծրագրերի հետ: Քննարկմանը ներկա են եղել միայն շինարարության աշխղեկները, ներկա չեն եղել ո՛չ կոմունալ ծառայության, ո՛չ էլ կապի միջոցների ներկայացուցիչները, մինչդեռ շինարարի դժգոհությունները հիմնականում այս ծառայությունների անգործությունից է։ Իսկ որ նախագծային աշխատանքները թերի են եղել շինաշխատանքների մեկնարկից հետո, պատվիրատուն է նկատել։
«Հիմնական խնդիրները կապված էին նախագծային փաստաթղթերի հետ, երբ աշխատանքները սկսեցինք, նկատեցինք առաջին թերությունները, նախագծողներին առաջարկությունները փոխանցեցինք, համապատասխան համաձայնության եկանք։ Աշխատանքի ընթացքում ի հայտ եկան նաև այլ բացթողումներ՝ կապված էլեկտրաէներգիայի, ջրի, կապի հետ»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
«Երբ նախագիծը հաստատման բերեցին, պայմանավորվեցինք, որ ընթացքում թերությունները վերացնենք, որ նախագիծը նորից չտանեին-բերեին, շատ բաներ կան, որ չեն նշվել, ծառայություններն էլ չեն իմացել, օրինակ՝ բնակիչը 1988թ. երկրաշարժից հետո ջրագիծ է փոխել, այս մասին համապատասխան կառույցը չի իմացել կամ խորությունները ճիշտ չեն կարողացել նկարագրել, և դրանից առաջացել է այս վիճակը»,- նշել է Հենրիկ Գասպարյանը։
Որոշ շինհրապարակներում դադարեցված աշխատանքների վերաբերյալ էլ պատասխանատուներն ասում են՝ նախագծային թերությունները թույլ չեն տալիս աշխատանքները շարունակել, շինարարը խնդիրների է բախվել։ Աշխատանքները կշարունակվեն, երբ նախագծողի հետ համաձայնեցնեն։
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...
18:07 04.08.2025
Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրի միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է […] ...
17:54 04.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Պեսկովը խոսել էր Ռուսաստանի նախագահի գրաֆիկում միջազգային հեռախոսազրույցի մասին։ ...
17:46 04.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 28-ից օգոստոսի 3-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 […] ...
17:40 04.08.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՀՀ ՊՆՕգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ ...