11:09 27.09.2024
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները, հայտնում են ՊԵԿ-ից։
«Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԱՀ-ի պարտավորության առաջացման ժամկետներին, շինթույլտվության ավարտմանը հաջորդող հիմնական աշխատանքների և շենքերի հանձնման ժամկետներին, չարաշահումների մասով ռիսկերին, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման խթանման միջոցներին։
Միաժամանակ, հանդիպմանն ամփոփվել են նախագծի վերաբերյալ տնտեսվարողների կողմից կոմիտեին ներկայացված առաջարկությունները և նկատառումները, որոնց շուրջ ևս ծավալվել են քննարկումներ, փոխանակվել մտքեր։
Լսելով կառուցապատողների առաջարկները՝ ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը՝ հաշվի առնելով նաև շինթույլտվության երկարացումների ժամկետները:
Կոմիտեն տեղեկացնում է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ԱԱՀ-ի գումարների վճարման նոր կարգավորումները կկիրառվեն 2025 թ․ հունվարի 1-ից»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...
21:04 07.05.2025
Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. ՄիրզոյանՀայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...
20:48 07.05.2025
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումՄայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...