11:05 02.10.2024
Սեպտեմբերի 26-ից 29-ը աշխարհահռչակ Փարիզի ֆիլհարմոնիան հյուրընկալեց Հայաստանին նվիրված բացառիկ և հարուստ մշակութային ծրագիր, որտեղ ներկայացվեց հայկական հարուստ երաժշտական համայնապատկերը՝ ինչպես ավանդական, այնպես էլ դասական և ժամանակակից երաժշտության գոհարներով։
Համերգային ծրագրի առանցքային միջոցառումներից էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Առաջին անգամ էր միջազգային հեղինակություն վայելող այս բեմում ներկայացվում Հայաստանն՝ իր պետական սիմֆոնիկ նվագախմբով։
Համերգի ընթացքում հնչեցին մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կոնցերտ-ռապսոդիան` թավջութակի և նվագախմբի համար, հատվածներ Դիմակահանդես, Սպարտակ և Գայանե բալետներից՝ արժանանալով ֆրանսիացի հանդիսատեսի շատ ջերմ ընդունելությանը։ Նվագախմբի հետ կատարումներով հանդես եկավ ֆրանսահայ հայտնի թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը։
Ծրագրի շրջանակներում բացառիկ անդրադարձ եղավ նաև Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ֆրանսիական անվանի Լամուրո սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կայացած երկու խոշոր համերգների ընթացքում մեծանուն Վարպետի ստեղծագործությունները հնչեցին ֆրանսիացի ժամանակակից հայտնի արտիստների կատարմամբ։
Հոբելյանական այս համերգին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության գլխավոր քարտուղար Ան-Մարի Դեկոտը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, մշակույթի նախկին նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆրանսիայի մշակութային, հասարակական, քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ծրագրի շրջանակներում Փարիզի ֆիլհարմոնիայի հարկի ներքո առանձին համերգով հանդես եկավ հայազգի անվանի ջազ-երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը՝ ներկայացնելով «The bird of a thousand voices» իր նոր ծրագիրը։
Ֆիլհարմոնիայի կամերային երաժշտության սրահում կայացավ նաև անվանի ֆրանսահայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի մենահամերգը, ինչպես նաև համերգ՝ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանի, ջութակահար Դավիթ Հարությունյանի, դաշնակահար Քսենյա Մալյարևիչի և մեցցո-սոպրանո Եվա Զաիչիկի մասնակցությամբ։ Համերգների ընթացքում հնչեցին հայազգի կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ժերար Գասպարյանի, Կարպիս Ապրիկյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները։
Հայաստանին նվիրված օրերի շրջանակներում անցկացվեցին նաև կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված հայկական մշակույթին և հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։
Փարիզի ֆիլհարմոնիայում կայացած համերգային բացառիկ ծրագիրը եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր՝ 98-ամյա Կարպիս Ապրիկյանը Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվեց Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով (Médaille Grand Vermeil de Paris), որը նրան հանձնվեց Փարիզի փոխքաղաքապետի կողմից։
Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի ֆիլհարմոնիայի տնօրեն Օլիվիե Մանթեին, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Փարիզի Ֆիլհարմոնիային բացառիկ համերգաշարի միջոցով Հայաստանը և հայկական մշակույթը մի քանի օր շարունակ մեծարելու, հայկական հարուստ երաժշտարվեստն իր ողջ գունապնակով ֆրանսիացի հազարավոր հանդիսատեսին ներկայացնելու և Շառլ Ազնավուրի հոբելյանը մեծ շուքով տոնելու բացառիկ հնարավորության համար։ Դեսպանն ընդգծեց նաև, որ Ֆիլհարմոնիայի համերգային այս եզակի ծրագիրը 2024թ․ ընթացքում Ֆրանսիայում անցկացվող Հայաստանին նվիրված առանցքային մշակութային միջոցառումներից մեկն է՝ այդ թվում նաև Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի ոգեկոչմամբ։
Ֆիլհարմոնիայի կողմից հյուրընկալված Հայաստանին նվիրված անխտիր բոլոր համերգները, որոնց տոմսերը սպառվել էին շաբաթներ առաջ, անցկացվեցին լեփ-լեցուն դահլիճներում՝ արժանանալով ֆրանսիացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
21:25 15.06.2025
Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...
21:20 15.06.2025
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասներըՊտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...
21:15 15.06.2025
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվըԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...
21:00 15.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: ...
20:55 15.06.2025
Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...